ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներն ու աշխատակիցները ս․թ․ մայիսի 13-22-ը ՀՀ-ում Չինաստանի դեսպանության հրավերով այցելել էին Չինաստանի մայրաքաղաք Պեկին՝ մասնակցելու Պեկինի համալսարանի կազմակերպած սեմինարների շարքին։
Սեմինարների ընթացքում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատվիրակիները դասախոսություններ են լսել Չինաստանի զարգացման մոդելի, տնտեսական ու քաղաքական գործոնների, ռազմավարական պլանավորման վերաբերյալ։
Սեմինարներն անցկացրել են ոլորտի առաջատար մասնագետները և հետազոտողները։ Բացի սեմինարներից՝ պատվիրակները գործուղման շրջանակում այցելել են նաև մի շարք առաջատար կազմակերպություններ և հետազոտական հիմնարկներ։
Այցի շրջանակում համագործակցության հեռանկարներ են հաստատվել նաև չինացի գործընկերների հետ՝ կրթական ոլորտում հետագա համագործակցության համար։