Тип:
Бакалавр
Профессия:
041301.04.6 - Կառավարում
Специализация:
041301.04.6 - Հանրային քաղաքականություն և կառավարում
Присвоенная квалификация:
Կառավարում
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնակարգի: «Կառավարում» մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է «Հայոց լեզու և գրականություն» («Օտար լեզու»), «Հայոց պատմություն» առարկաներից կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
2. Цели (назначение)
1.Ուսանողների մոտ ձևավորելու մասնագիտական կարողությունների, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ համադրույթը՝ հանրային/պետական քաղաքականության ձևակերպման, մշակման և իրականացման, պետական և ոչ պետական հատվածների կարգավորման և կառավարման ոլորտները համալրելու, ինչպես նաև կառավարման տարբեր համակարգերի գործունեության առաջնահերթությունների մշակման և գործառույթների իրականացման համար:
2.Ուսանողներին օժտելու այնպիսի գիտելիքներով և մասնագիտական կարողություններով, որոնք հնարավորություն կընձեռեն նրանց աշխատելու հանրային քաղաքականության իրականացման բնագավառում` հանրային քաղաքականության բնագավառում մշակված նախագծերի/ծրագրերի իրագործման գործընթացներում:
3. Ծրագրի ռազմավարական առաջնահերթությունն է տեսական գիտելիքների հետ մեկտեղ ուսանողների մոտ ձևավորելու վերլուծական աշխատանքի անհրաժեշտ հմտություններ` ներառյալ տարբեր գիտակարգերի վերլուծական հասկացութային շրջանակները և գործիքակազմը:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Վերարտադրելու հայոց պետականության պատմության իրադարձությունները, նորագույն փիլիսոփայական ուղղությունների, բարոյագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, մշակութաբանության, կրոնագիտության և տնտեսագիտության հասկացություններն ու մասնագիտական կարևոր եզրույթների սահմանումները.
- Դասակարգելու հանրային քաղաքականության և հանրային մենեջմենթի ֆունդամենտալ տեսական մոտեցումները, հայեցակարգերը և դրանց մեթոդները.
- Նկարագրելու ռազմավարական կառավարման և պլանավորման խնդիրների, պլանավորման գործընթացն ուղեկցող գործողությունների և ընթացակարգերի կազմակերպման առանձնահատկությունները.
- Սահմանելու հանրային քաղաքականության և հանրային մենեջմենթի մասնագիտական ոլորտների գործառութային և հայեցակարգային փոխկապակցվածության հիմնական ձևերը.
- Մատնանշելու հանրային քաղաքականության ձևակերպման, մշակման և իրագործման հիմնական փուլերը՝ հանրային քաղաքականության ոլորտում նախագծերի/ծրագրերի մշակման, իրագործման և գնահատման ուղղություններում.
- Բացատրելու և մաթեմատիկական (վիճակագրական) մեթոդների կիրառման տեսանկյունից մեկնաբանելու հանրային քաղաքականության քանակական չափման հնարավորությունները.
- Արտահայտելու մակրո- և միկրոտնտեսագիտության, ֆինանսական և կառավարչական հաշվառման, ինչպես նաև հանրային քաղաքականության ոլորտում հանրային ֆինանսների շրջանառության և վերջինիս կարգավորման հիմնական սկզբունքները և հասկացությունները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կառուցելու հանրային քաղաքականության մոդելները գործնական քաղաքականության վերլուծության և մշակման համար.
- Կիրառելու մասնագիտական կառավարչական գործունեության առաջանցիկ միջոցներ և նոր գործիքակազմ.
- Հավաքագրելու և սինթեզելու համապատասխան տեղեկություններ և գործիքաշար` հանրային քաղաքականության ոլորտում ծրագրերի և նախագծերի վերլուծության և գնահատման նպատակով.
- Գնահատելու հանրային քաղաքականության և մենեջմենթի տնտեսական, քաղաքական, վարչական, իրավական և էթիկական ասպեկտներն ու չափումները.
- Իրականացնելու մենեջերական վերլուծություն (այդ թվում նաև ռիսկերի գնահատման ու կառավարման)՝հանրային քաղաքականության ոլորտում կառավարչական խնդիրների լուծման, հանրային ֆինանսների շրջանառությունը արդյունավետ կերպով պլանավորելու և վերահսկելու նպատակներով.
- Գործարկելու հանրային քաղաքականության վերլուծության ընդհանուր էմպիրիկ մեթոդները` ներառյալ մաթեմատիկական մոդելավորումը, վիճակագրական վերլուծության բազմաչափ մեթոդը, ոչ պետական հատվածի կառավարման կիրառական եղանակների և տեսական-ընդհանրական մոտեցումների տիրապետումը.
- Համադրելու տարբեր մասնագիտական հմտություններ, ինչպիսիք են, օրինակ` տվյալների վերլուծությունը, ծրագրերի և նախագծերի մշակումը, տարբեր մակարդակի կորպորատիվ, գործառնական, ոլորտային¤ ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև քաղաքականության այլընտրանքի որոշակիացումը,արդյունքների վերլուծության իրականացումը և այլն.
- Վերաձևակերպելու մասնագիտական բովանդակության օտարալեզու տեքստեր և կատարելու թարգմանություններ, ձևակերպելու գիտական հետազոտություններին առնչվող հիմնահարցեր` հանրային քաղաքականության ոլորտի համալիր ուսումնասիրման և հիփոթեզների մշակման նպատակով:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, այդ թվում՝ էլեկտրոնային շտեմարաններից և համացանցային ռեսուրսներից, իրականացնելու տեղեկատվության հավաքագրման, պահպանման և մշակման աշխատանքներ.
- Փաստարկելու մասնագիտական տեղեկություններ և կատարելու մասնագիտական եզրակացություններ՝ վերլուծության և համադրման մեթոդի հիման վրա.
- Քննադատաբար վերլուծելու, համադրելու և համակարգելու մասնագիտական փորձագիտական տեղեկատվությունը, առաջադրելու հետազոտական նպատակներ և ընտրելու դրանց իրականացումը ապահովող եղանակներ և միջոցներ.
- Իրականացնելու հետազոտություններ կառավարչական տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ և վերլուծելու ու գնահատելու ստացված արդյունքները:
4. Способ оценки
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3.առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4.ստուգարքային:
Ստուգարքով (ստ.) ավարտվող դասընթացների համար գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում սեմինարների մասնակցության և թեմատիկ աշխատանքների արդյունքների հիման վրա: Եզրափակիչ գնահատումով (ԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը։ Առանց եզրափակիչ գնահատման (ԱԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։ Առանց ընթացիկ քննությունների գնահատման (ԱԸԳ), դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։

5. Возможности будущей карьеры выпускников
Կրթական ծրագրի գլխավոր նպատակն է մասնագետներ պատրաստել հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերլուծության և գնահատման բնագավառներում աշխատելու համար, ինչպես նաև հանրային հատվածի (այդ թվում` հանրային-մասնավոր համագործակցության ձևաչափում) տարբեր մակարդակներում մասնագիտական մենեջերական գործառույթներ իրականացնելու համար: Մասնավորապես`
·կառավարության կենտրոնական ապարատ,
·միջգերատեսչական համակարգման նգործառույթներ իրականացնող պետական մարմիններում (հանձնաժողովներ, գործակալություններ),
·կառավարության կառուցվածքային ստորաբաժանումների, առաջին հերթին, նախարարությունների ոլորտային/պրոֆիլային վարչություններում (քաղաքականության կամ ծրագրերի պատրաստում, մշտադիտարկում, տվյալների բազաների հետ աշխատանք),
· ոչ պետական հատվածի կարգավորման և կառավարման ոլորտներ,
· քաղաքացիական հասարակության հատվածում,
· խոշոր և միջին պետական/հանրային ձեռնարկություններում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ֆակուլտետի տարածքը բավարար է վերոնշյալ դասընթացների կազմակերպման համար:
Ստորաբաժանումում առկա համակարգչային և ծրագրային բազան (պռոյեկտորներ, էլեկտրոնային գրատախտակ, DVD նվագարկիչ, համակարգիչներ) ընդհանուր առմամբ բավարար է ծրագրի իրականացման համար:
Ծրագիրն իրականացնող ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնում առկա է կրթական ծրագրին վերաբերող համապատասխան մասնագիտական գրականություն, որը կարող է օգտակար լինել ինչպես ուսանողների, այնպես էլ կրթական ծրագրում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Որպես ծրագրային չափորոշիչ հիմք է ընդունվել ՈԱՇ-ը, ՈՈՇ-ը, Որակավորումների եվրոպական շրջանակը, ինչպես նաև ԵՊՀ այլ ուղենիշներ:
8. Требования к академическому персоналу
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասավանդման ընդհանրական և սպեցիֆիկ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների և փոխգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառման կարողություն,
·կրթական ծրագրում ընդգրկված դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն։
Հետազոտական
·մասնագիտական տվյալների հենքերի հետ աշխատելու կարողություն,
·հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին տիրապետում,
·հետազոտական թեմաներ կամ համապատասխան թեմատիկ ուղղություններ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
·լսարան ղեկավարելու, ինչպես նաև վերջինիս հետ բանավոր և վիրտուալ տիրույթներում հաղորդակցվելու հմտություն,
·ուսանողների հետ արտալսարանային պայմաններում հաղորդակցվելու կարողություն` տարատեսակ թեմատիկ աշխատանքների շրջանակներում,
·օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային գիտելիքներ և հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point),
·տեղեկատվական տեխնոլոգիական գործիքներից և ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·ոլորտային (մասնագիտական) տվյալների բազաներից օգտվելու կարողություն,
·PPP և համանման այլ ձևաչափերով ներկայացումներ և ցուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· ակադեմիական էթիկայի տիրապետում և պահպանում,
· ակադեմիական գրագրության նորմերի իմացություն,
· թիմային աշխատանքի պլանավորման, կազմակերպման և ղեկավարման հմտություններ,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· հանրային կառավարման հիմնարար տեսական մոտեցումների իմացություն, կառավարման հիմքում ընկած հայեցակարգային դրույթների գիտական մեկնաբանման կարողություն,
· պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հայեցակարգային մոդելների, կառավարչական հարացույցերի, վարչաքաղաքական ռեժիմների հիմքում ընկած սկզբունքների և նորմերի վերլուծական ներկայացման կարողություն,
· կառավարչական որոշումներ պատրաստելու, մշակելու և իրագործման ուղիները պլանավորելու և նախագծելու կարողություն,
· հանրային կառավարման տարբեր մակարդակներում թիրախային որոշումների կայացման մեթոդների և եղանակների մշակման և իրականացման հմտություններ,
· համապափակ և համալիր կառավարչական որոշումների մոդելավորման, նախագծման և իրագործման եղանակների ու մեթոդների մշակման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած որակավորում կամ կոչում, կամ առնվազն 5 տարվա դասավանդման փորձ (հավատարմագրված) բուհական համակարգում
· վերջին 3 տարում առնվազն 2 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 3 տարում առնվազն 1 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 1 տարվա փորձ,
· վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային (գիտագործնական) փորձ հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում՝ այդ թվում՝ հանրային/պետական ծառայության, հանրային-մասնավոր համագործակցության, ինչպես նաև ընդհանուր կառավարչական կամ հարակից ոլորտում՝ հանրային քաղաքականության, մարքեթինգ, բիզնես կառավարում, տվայալների հետ աշխատանք, E-gov և այլն։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն:

9. Подробнее о программе
Սույն բակալավրի կրթական ծրագիրը մշակվել է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ: Ծրագրի նորարարական կողմերից մեկը ուսումնական պլանում տնտեսական բաղադրիչ պարունակող դասընթացների գերակայությունն է, ինչն առանցքային նշանակություն ունի ոլորտի ապագա մասնագետների պատրաստման համար: