Մասնագիտական գիտելիք և իմացություն
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
1. բացատրել սահմանադրական, քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, միջազգային և իրավունքի բազմաթիվ այլ ճյուղերի տեսական հիմունքները, այդ թվում՝ ինստիտուտներն ու սկզբունքները, օրենսդրության մեկնաբանման և կիրառման, արարքներին իրավական գնահատական տալու մոտեցումները և սկզբունքները,
2. ներկայացնել Հայաստանի և այլ երկրների պետության և իրավունքի պատմության, ինչպես նաև մարդու իրավունքների հիմնախնդիրները,
3. ներկայացնել սահմանադրական, քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, միջազգային և իրավունքի մի շարք այլ ճյուղերի իրավական ակտերի նախագծերի կազմմանը ներկայացվող պահանջները,
4. քննարկել օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ոլորտներում իրականացվող քաղաքականության առումով ՀՀ և այլ երկրների մոտեցումները, ՀՀ օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները,
5. ներկայացնել ՀՀ և արտասահմանյան երկրների իրավական համակարգերը, պետական իրավապահ և այլ մարմինների կառուցվածքը և իրավասությունները,
6. բացատրել իրավական վեճերի լուծման, բանակցությունների վարման սկզբունքները, տեսությունները, մասնագիտական բարեվարքության կանոնները, կոռուպցիային հակադրման մեխանիզմները։
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- մեկնաբանել սահմանադրական, քրեական դատավարության, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, աշխատանքային, էկոլոգիական, միջազգային և իրավունքի մի շարք այլ ճյուղերի օրենսդրության դրույթները, այդ թվում՝ փոփոխությունները,
- գործնականում կիրառել իրավագիտության տեսական գիտելիքները, գնահատական տալ դատական պրակտիկայում հանդիպող իրավիճակներին, փաստերին և հանգամանքներին, պարզաբանել պայմանագրերը,
- վարել բանակցություններ, ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետության և համայնքի իրավունքներն ու օրինական շահերը,
- կազմել իրավական ակտերի նախագծեր, պայմանագրեր, քննչական, դատավարական փաստաթղթեր,
- տարբերակել պետական մարմինների իրավասությունները, գործառույթները,
- անել առաջարկներ ՀՀ օրենսդրության կատարելագործման, պետական տարածքային կառավարման, իրավապահ և արդարադատության մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ,
- լուսաբանել ՀՀ և արտասահմանյան երկրների իրավական համակարգերն ու օրենսդրությունները,
- գտնել և վերլուծել դատական և իրավական այլ ակտեր, տեղեկատվություն, իրավական վիճակագրության և դատական պրակտիկայի նյութերը,
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային),
- պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները,
- արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս,
- ներկայացնելու զեկուցումներ, մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը փաստարկված կերպով ներկայացնել, բացատրել, ինչպես նաև ստանալ իրավագիտության ոլորտին առնչվող տեղեկատվություն։
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են արդյունավետ աշխատանք կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, իրավապահ մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, իրավախորհրդատվական (փաստաբանական) գրասենյակներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում՝ զբաղեցնելով իրավաբանական բարձրագույն կրթություն պահանջող ցանկացած հաստիք:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: