Ս.թ. հուլիսի 20-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տոնական տրամադրություն էր. մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը: Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, ֆակուլտետի դասախոսներ, շրջանավարտների ծնողները, հարազատներն ու ընկերները: Ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը և ներկա մյուս դասախոսները շնորհավորեցին բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ և մեծագույն հաջողություններ կյանքի նոր փուլ թևակոխելու ճանապարհին:
Շնորհավոր, սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի բոլոր իրավիճակներում տե՛ր եղեք ձեր մասնագիտությանը՝ հայոց լեզվին ու գրականությանը՝ մեր ազգային ինքնության և գոյության հիմքերին: