Тип:
Бакалавр
Профессия:
051201.03.6 - Կենսաքիմիա
Специализация:
051201.03.6 - Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա
Присвоенная квалификация:
Կենսաբանության բակալավր
Учебный год программы:
2022/2023
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։
Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի՝ ՀՀ կառավարության որոշում, 26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
Ընդունելության քննությունների ցանկը՝ կենսաբանություն, ֆիզիկա կամ քիմիա:

2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է պատրաստել կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի բնագավառներում հիմնարար գիտելիքներով և հմտություններով օժտված, գիտահետազոտական և մանկավարժական աշխատանքներ կատարող, արտադրության մեջ կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործմանը և ներդրմանը տիրապետող մասնագետներ, որոնք ունակ կլինեն բացատրելու կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունները և նրա բաղադրամասերի կառուցվածքը, հատկությունները, կենսանյութափոխանակային գործընթացները և դրանց կարգավորման մեխանիզմները, նախագծելու ծրագրեր մանրէների և բույսերի կենսագործունեության արգասիքները կենսատեխնոլոգիական արտադրության, բժշկության, դեղագործության բնագավառներում օգտագործելու համար, կատարելու կենսաբանական տարբեր նմուշների կենսաքիմիական, մոլեկուլակենսաբանական, բջջագենետիկական և մանրէաբանական վերլուծություններ:
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Սահմանել և ներկայացնել բնական գիտությունների հիմնական սկզբունքները, հասկացությունները և հիմքերը, մեկնաբանել և ներկայացնել մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և դեղագիտության տեսական և փորձարարական կապը:
- Ներկայացնել կենդանի օրգանիզմների մորֆոլոգիական, կառուցվածքային, նյութափոխանակության, գենետիկական, էկոլոգիական և կարգաբանական առանձնահատկությունները մոլեկուլային, բջջային, հյուսվածքային և օրգանների կառուցվածքային մակարդակներում: Նկարագրել Երկրի վրա կենսաբազմազանությունը, ինչպես նաև օրգանիզմների և դրանց կենսամիջավայրերի միջև փոխազդեցությունը:
- Նշել սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի և նուկլեինաթթուների հիմնական կառուցվածքը և առանձնահատկությունները: Բացատրել ֆերմենտների, վիտամինների և հորմոնների դերը նյութափոխանակության գործընթացներում, ինչպես նաև նյութափոխանակության կարգավորման մեխանիզմները:
- Բացատրել մարդու բջջային ֆիզիոլոգիայի և իմունոլոգիայի հիմնարար խնդիրները, հասկանալ օրգանական աշխարհի ընդհանուր ծագումն ու էվոլյուցիան, մոլեկուլային և էվոլյուցիոն գենետիկայի տեղը և դերը կենսաբանության մեջ: Նկարագրել կենսաբանական համակարգերի թերմոդինամիկ հատկությունները:
- Ներկայացնել կենդանի օրգանիզմներում ընթացող հիմնական կենսաքիմիական և կենսաէներգետիկ գործընթացները, կենսաթաղանթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Ներկայացնել կենդանի օրգանիզմների ֆիզիոլոգիական և կենսաքիմիական օրինաչափությունները նորմայում և սթրեսային պայմաններում: Սահմանել մանրէների կողմից հարուցվող հիվանդությունները և դրանց կանխարգելումը:
- Նկարագրել էկոլոգիայի, գյուղատնտեսության, արտադրության և բժշկության բնագավառում կիրառվող ժամանակակից կենսատեխնոլոգիական մեթոդները: Ներկայացնել հիմնական կենսատեխնոլոգիական արտադրությունները:
- Ներկայացնել ընդհանուր կենսաբանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառներում կիրառվող մեթոդները, ինչպես նաև կենսաբանական լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառել մաթեմատիկական, ֆիզիկական և քիմիական մեթոդները կենսաբանության բնագավառներում խնդիրների լուծման համար։
- Կիրառել օպտիկական, քիմիական, կենսաքիմիական, անալիտիկ, գենետիկական, մոլեկուլային, մանրէաբանական և համակարգչային ծրագրային մեթոդները կենսատեխնոլոգիական, արտադրական, կենսաբժշկական և այլ ոլորտներում:
- Պատրաստել և տարբերակել տարբեր օրգան համակարգերի հյուսվածքների և մանրէների մանրադիտակային պատրաստուկները: Օգտագործեք ախտորոշիչ ցուցանիշները էկոհամակարգերում աղտոտվածությունը գնահատելու համար:
- Կատարել արյունաստեղծ համակարգերի ուսումնասիրություններ, որոշել ֆերմենտների ակտիվությունը և իրականացնել տարբեր կենսանմուշների ախտաբանական հետազոտություններ, լուծել բժշկական կենսաքիմիայի բնագավառի խնդիրներ:
- Կիրառել գենետիկայի, բջջաբանության, ֆիզիոլոգիայի, մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի մեթոդները մանրէների և բույսերի ուսումնասիրության համար: Որոշել տարբեր էկոհամակարգերում մանրէային համակեցությունների կառուցվածքը:
- Գնահատել բակտերիաներում խմորման և շնչառության կենսաէներգետիկ արդյունավետությունը: Մշակել կենսատեխնոլոգիայի, բժշկության և դեղագիտության մեջ բույսերի և մանրէների նյութափոխանակության արգասիքների կիրառման ուղիներ:
- Իրականացնել կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտում գործունեություն, կատարել գիտական հետազոտություն, փորձարկել մասնագիտական խնդիրների լուծման ուղիները և կատարել տեսական և գործնական եզրակացություններ: Գնահատել և վերլուծել խնդրի լուծման գործընթացում ստացված փորձարարական արդյունքները:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտագործել մասնագիտական տեղեկատվություն մայրենի և օտար լեզուներով, ինչպես նաև իրականացնել մասնագիտական հաղորդակցություն: Ծանոթ լինել համաշխարհային մշակույթին, առողջ ապրելակերպին, արտակարգ իրավիճակներում բնակչությանը առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններին։
- Օգտագործել կենսաբանության հետ կապված տեղեկատվության տարբեր աղբյուրներ: Կիրառել տվյալների մշակման տարբեր համակարգեր, տվյալների բազայի փաթեթներ (NCBI և այլն), համակարգչային և բազմաֆունկցիոնալ առցանց համակարգեր:
- Իրականացնել հետազոտական աշխատանք, կիրառել մեթոդներ և ցուցաբերել ընկալունակություն մասնագիտական գործունեության ոլորտում (ակադեմիական, կլինիկական, արդյունաբերական և հարակից ոլորտներում) նորարարությունների նկատմամբ: Նախագծել բնության պահպանման և ռացիոնալ օգտագործման ուղիներ, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
- Աշխատել թիմում, պատրաստել գիտական զեկույցներ, անցկացնել մասնագիտական բանավեճեր, ամփոփել հետազոտության արդյունքները, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին։
4. Способ оценки
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են` 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող
դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են
2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն
աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր
բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ,
ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող
դասախոսը:
Ստուգարքային դասընթացը ավարտվում է ստուգարքով:

5. Возможности будущей карьеры выпускников
«Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի և հարակից ոլորտներում գործող կազմակերպություններում և ձեռնարկություններում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
· Կենսատեխնոլոգիական լաբորատորիաներ և արտադրություններ` կենսատեխնոլոգ-մասնագետ։
· Սննդի ոլորտում արտադրության ձեռնարկություններ` մանրէաբանական և վերահսկողական լաբորատորիաների մասնագետ։
· Դեղորայքային և կոսմետիկ արտադրություններ` մասնագետ, կենսաքիմիական և մանրէաբանական լաբորատորիաների աշխատակից։
· Սանիտարական-համաճարակաբանական ծառայություններ, կենսաբանական (սննդի) անվտանգության ծառայություններ` մանրէաբանական և կենսաքիմիական լաբորատորիաների աշխատակից։
· Առողջապահական բժշկական լաբորատորիաներ, բժշկագիտական կազմակերպություններ` կենսաքիմիկոս-մասնագետ կամ մանրէաբան-մասնագետ:
· Բնապահպանական կազմակերպություններ և մշտադիտարկման ծառայություններ` մասնագետ։
· Ագրարային կազմակերպություններ` տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների աշխատակից։
· Գիտական կազմակերպություններ և գիտահետազոտական ինստիտուտներ` գիտաօժանդակ անձնակազմի աշխատակից:
Մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ուսուցիչ (մանկավարժի որակավորմամբ), ուսումնաօժանդակ աշխատակից (լաբորանտ)։

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագիրն իրականացնում է ԵՊՀ «Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը»՝ նորաստեղծ «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի հետ համատեղ», որոնք համալրված են նորագույն սարքավորումներով, քիմիական ռեակտիվներով և պարագաներով, ինչպես նաև ժամանակակից համակարգչային տեխնիկայով։ Ամբիոնի հիմնական դասախոսական կազմը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի և Ռուսաստանի առաջատար բուհերում։
Ծրագրի իրականացմանն օժանդակում է նաև նորագույն սարքավորումներով զինված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը» ():
Ուսանողների ուսումնառությանը օժանդակում են ԵՊՀ գրադարանում առկա հարուստ գրականությունը՝ այդ թվում վերջին տարիներին հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկները, ինչպես նաև ամբիոնում գործող միջազգային փոխանակման 2 կրթական ծրագրերը՝ Գերմանիայի և Նորվեգիայի համալսարանների հետ, պետական թեմատիկ ֆինանսավորմամբ հետազոտական խմբերը և արտասահմանյան դրամաշնորհներով ֆինանսավորվող գիտահետազոտական ծրագրերը, որոնցում ընդգրկվում են նաև ուսանողները:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
· ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին:
· ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.:
· ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2016 թ.:
· «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշում ( 26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
· Գերմանիայի Սաարլանդի համալսարանի բակալավրի ծրագրեր։ Բարձրագույն կրթության ոլորտում կենսատեխնոլոգիայի բնագավառում միջազգային համագործակցության Erasmus +(KA 107) 2016/18 դրամաշնորհի շրջանակներում։
· Գերմանիայի Հալլեի համալսարանի կենսատեխնոլոգիայի բակալավրի ծրագիր
· CPEA-LT-2016/10095 Network for improving research based higher education in basic and applied microbiology (2016-2019).
· University of Bergen (NO), Yerevan State University (YSU) (AM).
· Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բակալավրի ծրագրեր:
· Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի (ԲելՊԱՀ, ՌԴ) կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության բակալավրի ծրագիր։
· Բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության ԵՊՀ և
· ԲելՊԱՀՀ միջև 22.09.2016թ պայմանագրի շրջանակներում:
· ԱՄՆ, Վիրջինիայի Virginia, Charlottesville համալսարանի բակալավրի ծրագիր:
ԱՄՆ. Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի կենսատեխնոլոգիայի բակալավրի ծրագիր:

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· կենսաբանության ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
1. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· կենսաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· պրոկարիոտների՝ արքեյների և բակտերիաների, ինչպես նաև՝ սնկերի, ջրիմուռների, քարաքոսերի, բույսերի ձևաբանության, կարգաբանության, նույնականացման առանձնահատկությունների կիրառման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների կառուցվածքի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, վարքագծի առանձնահատկությունների 10 վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մարդու և կենդանիների ֆիզիոլոգիական գործառույթների ասպեկտների, հոմեոստազի համակարգային մեխանիզմների և ֆունկցիաների նյարդահումորային կարգավորման վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաֆիզիկական քիմիայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, լուծման տրամաբանության և իրականացման եղանակների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· էկոլոգիայի և կենսառեսուրսների պահպանման և վերարտադրման ոլորտներում կենսատեխնոլոգիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրությունների մեթոդների, ուղղությունների, Հայաստանում կենսատեխնոլոգիական արտադրության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ
· բուսական օրգանիզմի գործառույթային և կենսաքիմիական առանձնահատկությունների, մետաբոլիկ ուղիների փոխկապվածության և դրանց կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև բույսերի մետաբոլիտները տարբեր արտադրություններում կիրառելու վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բույսերի աճի և զարգացման, գործընթացների հիմքում ընկած օրինաչափությունների, տարբեր սթրեսային պայմաններում աճի և զարգացման կարգավորման մեխանիզմների սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,
· կենդանի նյութի բաղադրության հիմնական առանձնահատկությունների և դրանց կառուցվածքի, ֆիզիկաքիմիական հատկությունների, կարգավորման, մեխանիզմների և փոխկապվածություն վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաբանական օքսիդացման գործընթացի մոլեկուլային հիմքերի, ածխաջրերի և լիպիդների փոխանակության առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ,
· բազմաբջիջ օրգանիզմների պաշտպանական հատկության նշանակության, մոլեկուլային և բջջային իմունոլոգիայի հիմնախնդիրների, մեթոդոլոգիայի, իմունիտետի դրսևորումների և դրանց խանգարումների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· գենի կառուցվածքի, գենետիկական վերլուծության մուտագենեզի գենային ու բջջային ճարտարագիտության սկզբունքների, կենսատեխնոլոգիայում դրա օգտագործման հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսաբանական օբյեկտների վրա իոնացնող ճառագայթների ունեցած ազդեցության, ինչպես նաև այդ ազդեցության հետևանքով կենսաբանական 11 մակրոմոլեկուլներում տեղի ունեցող ռադիացիոն-կենսաքիմիական փոփոխությունների վերաբերյալ գիտելիքներ
· գենետիկայի հիմունքների և մոլեկուլա-գենետիկական վերլուծության, էվոլյուցիոն գենետիկայի և էթնոգենոմիկայի հիմնադրույթների, էկոլոգիական, թունաբանական, ֆարմակոլոգիական և բժշկական գենետիկայի ինչպես նաև հետգենոմային տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ,
· մանրէների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունների, նյութափոխանակության և նրա կարգավորման, ժառանգականության և փոփոխականության, բազմացման և աճի, նրանց բազմազանության և դասակարգման, էկոլոգիայի, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մանրէների դերի, ախտածին մանրէների, ինչպես նաև վիրուսների կազմի, կառուցվածքի և ձևի առանձնահատկությունների, հատկությունների, դասակարգման, աճի և ախտածնության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մանրէներում ընթացող խմորման, շնչառության, ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական գործընթացների և քեմոսինթեզի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· նուկլեինաթթուների, սպիտակուցների և բջիջների գենետիկական ապարատի կառուցվածքի, պրոկարիոտների և էուկարիոտների գենոմի վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաթաղանթների կառուցվածքային առանձնահատկությունների, կենսաթաղանթներով նյութերի տեղափոխման գործընթացների, բջջի կենսագործունեության համար տեղափոխման գործընթացների նշանակության վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաքիմիական հետազոտություններում ֆիզիկաքիմիական տարբեր մեթոդների, քիմիական լուծույթների պատրաստման, կենդանական օբյեկտներում ֆերմենտների ակտիվության որոշման և մաքրման մեթոդնեի կիրառման վերաբերյալ գիտելիքներ,
· կենսատեխնոլոգիական արտադրություններում օգտագործվող օրգանիզմների առանձնահատկությունների, դրանց ստացման եղանակների, ժամանակակից գենաընտրողական, մուտագենեզի և գենաճարտարագիտական մեթոդների վերաբերյալ գիտելիքներ,
· կենսաէներգետիկայի ժամանակակից տեսական հիմնահարցերի, կենսաէներգետիկական հիմնական գործընթացների, էներգիա պահեստավորող մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ, · կենսատեխնոլոգիական համապատասխան մեթոդների ընտրության 12 սկզբունքների, ֆերմենտների անջատման և մաքրման, անհրաժեշտ մանրէների շտամների մեկուսացման, մանրէների և բույսերի տրանսֆորմացման վերաբերյալ գիտելիքներ,
· նուկլեինաթթուների կառուցվածքի, պիրիմիդինային և պուրինային նուկլեոտիդների և ԴՆԹ-ի կենսասինթեզի վերաբերյալ գիտելիքներ,
· պրոկարիոտ և էուկարիոտ օրգանիզմներում նյութափոխանակության կարգավորման առանձնահատկությունների և հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ,
· վարակային գործընթացների, ախտածին մանրէների թունաբանության հիմունքների, հիվանդությունների հարուցիչների ազդման գործոնների, մեխանիզմների և փոխանցման ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
· ֆերմենտների կառուցվածքի և գործողության մեխանիզմների ընդհանուր սկզբունքների, կենդանի բջիջների նյութափոխանակության և թաղանթային փոխադրման մեջ դերի վերաբերյալ գիտելիքներ,
· մանրէների նյութափոխանակության առանձնահատկությունների, բջիջներում ընթացող անաբոլիզմի և կատաբոլիզմի հիմնական ուղիների վերաբերյալ գիտելիքներ,
· մարդու առողջության պահպանման հիմնական դրույթների, հիվանդածին վիճակների հիմքում ընկած կենսաքիմիական պրոցեսների կարգավորման խանգարումների սկզբունքային կողմերի վերաբերյալ գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
· իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն:
1. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ գիտական կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և 13 իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կենսաբանական գիտություններից որևէ մի ուղղության ոլորտում՝ էկոլոգիայի և բնական ռեսուրսների կառավարման, կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության, գենետիկայի, բուսաբանության և սնկաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի և այլն:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Подробнее о программе
Ծրագրի ուսանողները ուսման ընթացքում ակտիվորեն մասնակցում են գիտահետազոտական նախագծերին, Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող գիտաժողովներին, ինչպես նաև ընդգրկված են ERASMUS + փոխանակման ծրագրում: