Тип:
Бакалавр
Профессия:
051101.01.6 - Կենսաբանություն
Специализация:
051101.01.6 - Կենսաբանություն
Присвоенная квалификация:
Կենսաբանության բակալավր
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։
Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի (26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
Ընդունելության քննությունների ցանկը՝ կենսաբանություն, ֆիզիկա կամ քիմիա, հայոց լեզու:

2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է.
·ուսանողներին տրամադրել գիտելիքներ ժամանակակից հիմնարար և կիրառական կենսաբանության հիմնադրույթների վերաբերյալ,
. զարգացնել ուսանողների մոտ կրթության, գիտության և կենսաբանական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման այլ ոլորտներում աշխատելու հմտությունները:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնելու ընդհանուր մշակույթին և հասարակայնացման զարգացմանը նպաստող փիլիսոփայության, հոգեբանության, հայոց պատմության, տնտեսագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, մշակութաբանության, կրոնների պատմության հիմնահարցերը և հիմնախնդիրները,
- պարզաբանելու մասնագիտական առարկաների յուրացման համար անհրաժեշտ մաթեմատիկայի, ֆիզիկայի և հիմնական հասկացությունները, ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդները,
- բացատրելու մասնագիտական առարկաների յուրացման համար անհրաժեշտ անօրգանական, վերլուծական, օրգանական և ֆիզիկական քիմիայի հիմնադրույթները,
- մեկնաբանելու կենդանի էակների դասակարգումը, բոլոր տաքսոններում ընդգրկված օրգանիզմների ձևաբանության, ֆիզիոլոգիայի, վերարտադրման, աշխարհագրական տարածվածության, էվոլյուցիայի ուղիները և էկոլոգիական առանձնահատկությունները,
- լուսաբանելու նյութափոխանակության, վերարտադրման, տարբերակման, ձևաբանական և կենսաքիմիական առանձնահատկությունները կենդանի օրգանիզմների կազմավորման մոլեկուլային, բջջային, հյուսվածքային, օրգանային, օրգանիզմային և պոպուլյացիոն մակարդակներում,
- լուսաբանելու գեների և գենոմների կառուցվածքը, բնական ու մարդածին գործոնների գենետիկական և էպիգենետիկական ազդեցությունը, գենային ճարտարագիտության սկզբունքները և կենսատեխնոլոգիայում դրանց կիրառումը,
- ներկայացնելու մարդու և կենդանիների կենսագործունեության մոլեկուլային մեխանիզմները, ֆիզիոլոգիան, նյութափոխանակությունը, ռեզիստենտության և իմունիտետի գործոնները, առողջագիտության հիմունքները ինչպես նաև միկոլոգիայի և բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմնահարցերը,
- լուսաբանելու կենսաբանական բազմազանության դերը տարբեր մակարդակների վերօրգանիզմային համակարգերի ձևավորման և գործառության սկզբունքները, օրգանիզմի և միջավայրի միջև փոխադարձ կապերն ապահովող մեխանիզմները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կազմակերպելու և իրականացնելու կրթական, գիտահետազոտական և կիրառական գործունեություն կենսաբանության ոլորտում,
- վերլուծելու և հիմնավորելու կենսաբանական հետազոտությունների արդյունքները և կատարելու եզրահանգումներ,
- կիրառելու ժամանակակից կենսաբանական մոդելները և մեթոդները, սարքավորումները և համակարագչային ծրագրերը հետազոտական և կիրառական ոլորտներում,
- ծավալելու կազմակերպչական գործունեություն բնության պահպանության և ռացիոնալ բնօգտագործման բնագավառում, գնահատելու մարդածին ազդեցության դերը շրջակա միջավայրի վրա,
- ծավալելու գործունեություն կենսաբանական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման ոլորրտներում. դեղամիջոցների և սննդի արտադրություն, կենսաբանական փորձաքննություն, կենսաբանական անվտանգություն, մարդու առողջություն և գյուղատնտեսություն: v
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- ծավալելու ինքնուրույն և թիմային աշխատանք մասնագիտական գործունեության բնագավառում՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերը,
- պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր,
- մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ կառուցելու բանավոր և գրավոր խոսքը:
4. Способ оценки
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
Ստուգարքային դասընթացը ավարտվում է ստուգարքով:

5. Возможности будущей карьеры выпускников
«Կենսաբանություն» ծրագրի բակալավրը բուհն ավարտելուց հետո կարող է աշխատանքի անցնել բժշկության, լաբորատոր և կլինիկական հետազոտությունների, սննդի և դեղամիջոցների արտադրության և կրթության ոլորտներում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական ինստիտուտներ
·օժանդակ և կրտսեր գիտական անձնակազմի աշխատակից
Ուսումնական հաստատություններ
·կենսաբանության ուսուցիչ ՀՀ հիմնական, ավագ և միջնակարգ դպրոցներում
·դասախոս նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում
·լաբորանտ բարձրագույն ուսումնական հաստատություններում
Բնապահպանական կազմակերպություններ
·ազգային պարկեր, արգելոցների, կենդանաբանական, բուսաբանական այգիների, բնության թանգարանների կենսաբան-մասնագետ
·էկոլոգիական ծառայությունների և կազմակերպությունների կենսաբան-մասնագետ
Բժշկագիտական կազմակերպություններ
·կենսաքիմիական, արյունաբանական, բջջաբանական, հյուսվածքաբանական, գենետիկական ախտորոշիչ լաբորատորիաների լաբորանտ
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
1.ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված “Կենսաբանության” գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիաներ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն,
2.կրթական և գիտական էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին:
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաբանություն» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.:
ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2016 թ.:
ԵՊՀ կրթական բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը, 2023 թ.:
«ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
Ծրագրային այլ կողմնորոշիչներ՝
Bachelor's Degree in Biology, University of Arizona
The Bachelor of Science and Bachelor of Arts degree in biology and biochemistry, University of Houston
Bachelor of Science in Biology, The University of Texas in Austin
Bachelor of Science in Biology, Humboldt University of Berlin

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· կենսաբանության ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան),
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· կենսաբանության հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· բույսերի, սնկերի, կենդանիների և մանրէների կարգաբանության, կառուցվածքի, կենսագործունեության, բազմազանության տարածվածության, կիրառման և այլ ասպեկտների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· մարդու և կենդանիների հյուսվածաբանության, անատոմիայի և ֆիզիոլոգիայի վերաբերյալ գիտելիքներ,
· բույսերի, սնկերի և մանրէների ֆիզիոլոգիայի և կենսատեխնոլոգիայի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· էկոլոգիայի և բնության պահպանության խնդիրների, կենսաբազամզանության պահպանության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· գենետիկայի և բջջաբանության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և արդյունքների վերլուծության կարողություն,
· իր ոլորտում հետազոտական ընթացիկ ծրագրերում որպես հետազոտող աշխատելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
· գիտական աստիճան և/կամ կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կենսաբանական գիտություններից որևէ մի ուղղության ոլորտում՝ էկոլոգիայի և բնական ռեսուրսների կառավարման, կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության, գենետիկայի, բուսաբանության և սնկաբանության, կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի և այլն,
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։