- Главная
- Group
- Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն
Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն
Երևանի պետական համալսարանում Ժուռնալիստիկայի ամբիոնը հիմնադրել է գրող, հրապարակախոս, բ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Հայրյանը 1960-ականների սկզբին: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են նաև Հ. Ֆելեքյանը, Գ. Անանյանը:
1999 թ. մայիսին՝ հիմնադրումից շուրջ երեք ու կես տասնամյակ անց, ամբիոնի հիմքի վրա ձևավորվել են Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ու Մամուլի պատմության և տեսության ամբիոնները։ 2017 թ․ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնը վերանվանվել է Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն։
Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի (հետագայում՝ Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների) ամբիոնի առաջին վարիչը բ.գ.դ., պրոֆեսոր Մ. Հովսեփյանն էր: Շուրջ 25-ամյա գործունեության ընթացքում Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը մշակել և կյանքի է կոչել մի շարք արդիական մոդուլ-դասընթացներ, նախաձեռնել գիտաժողովներ և վերապատրաստման դասընթացներ, ձևավորել գործընկերային հարաբերություններ ԶԼՄ առաջատար ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների հետ:
Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը։
Ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են հեղինակավոր գիտական պարբերականներում։
Ամբիոնին կից գործում են արդիական պահանջներին համապատասխան կահավորված ռադիո- և հեռուստաստուդիաները, համակարգչային սրահը:
Ամբիոնն իրականացնում է «Լրագրություն» (առկա և հեռակա) բակալավրիատական կրթական ծրագիրը։
Сотрудники
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате