- Главная
- Group
- Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն
Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնը ստեղծվել է 2010 թ.: 2010-2020 թթ. ամբիոնը ղեկավարել է պ.գ.թ., դոցենտ Նուբար Չալըմյանը։ 2020 թվականից ամբիոնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Սյուզաննա Նավասարդյանը։
Ամբիոնում դասավանդվող դասընթացների շրջանակում ուսանողները օտար լեզուներով ուսումնասիրում են դիվանագիտական և հյուպատոսական ծառայության ինչպես տեսական, այնպես էլ գործնական հարցեր: Կարևոր տեղ է հատկացվում դիվանագիտական և հյուպատոսական ծառայության առանձնահատկություններին, դիվանագետի պատասխանատու առաքելության խնդիրներին և հիմնական պարտականությունների դասավանդմանը:
Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնում կարևորվում է հատկապես օտար լեզուների (եվրոպական և արևելյան) գերազանց իմացությունը: Համաձայն ՀՀ դիվանագիտական ծառայության մասին օրենքի 24-րդ հոդվածի՝ դիվանագետի համար պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի վարժ տիրապետելը: Համապատասխանաբար օտար լեզուներով դասավանդումը կատարվում է՝ համաձայն դիվանագիտական խոսքի, մշակույթի և դիվանագիտական ծառայության հմտությունների սահմանված միջազգային չափանիշների: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը դասընթացները վարում է 11 օտար լեզվով՝ պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, ճապոներեն, չինարեն, կորեերեն:
Դասավանդելիս օգտագործվում են ինտերակտիվ ուսուցման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բանակցությունների և բարձր մակարդակի հանդիպումների նմանակման խաղերը, իրավիճակների վերլուծությունները, կլոր սեղան-քննարկումները, մրցույթները, բանավեճերը, օտար լեզուներով ուսանողական կոնֆերանսները:
Չնայած ֆակուլտետի շրջանավարտները չեն ստանում պրոֆեսիոնալ թարգմանչի կամ լեզվաբանի որակավորում, սակայն օտար լեզվի իմացության մակարդակով հաջողությամբ մրցում են լեզվաբանական ֆակուլտետների շրջանավարտների հետ, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքական և դիվանագիտական բանակցությունների բանավոր բարդ թարգմանությանը, հրապարակային ելույթներին և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփմանը։
Ամբիոնում մեծ ուշադրություն է դարձվում դասապրոցեսում արտասահմանյան առաջատար բուհերի լեզվակիր դասախոսների ներգրավմանը: Յուրաքանչյուր տարի արտասահմանից հրավիրվում են առաջատար մասնագետներ, որոնք, ամբիոնի դասախոսների հետ զուգահեռ, անցկացնում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ:
Եվրոպական և արևելյան լեզուների ուսուցումն իրականացվում է ամբիոնի դասախոսների հեղինակած ուսումնական հատուկ ծրագրերով, ուսումնամեթոդական գրականությամբ, դասագրքերով, բառարաններով, որոնք նպաստում են դասավանդման գիտական մակարդակի, որակական չափանիշերի, մատչելիության և դասավանդման մեթոդների արդիականության աճին:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են միջազգային և միջպետական, ինչպես նաև տեղական նշանակության տարբեր գիտաժողովների ու սեմինարների՝ շարունակ կատարելագործելով իրենց ձեռքբերումները։
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Ассистент
Ассистент
Ассистент