- Главная
- Group
- Կառավարման և գործարարության ամբիոն
Կառավարման և գործարարության ամբիոն
Կառավարման և գործարարության ամբիոնը հիմնադրվել է 1996 թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, որն ամբիոնը ղեկավարել է մինչև 2003 թ.: 2003-2016 թթ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը, 2016-2023 թթ.՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանը։
2023 թ. նոյեմբերի 1-ից ամբիոնը ղեկավարում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Հակոբջանյանը:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը կատարում է գիտական և հետազոտական աշխատանքներ մասնագիտական հետևյալ ուղղություններով` տնտեսության պետական կարգավորում, հարկային քաղաքականություն, բիզնեսի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, ֆինանսական կառավարում, ռիսկերի կառավարում, նորարարությունների կառավարում, ծառայությունների կառավարում, մարքեթինգային ռազմավարություններ և հետազոտություններ, բիզնես գործընթացների կառավարում, նախագծերի կառավարում, որակի կառավարում և մի շարք այլ ուղղություններ:
Ամբիոնի դասախոսները և ասպիրանտները ներգրավված են տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերում, որոնք ֆինանսավորում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Ավստրիայի զարգացման համագործակցության (ADC) «APPEAR» ծրագիրը:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում հիմնականում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի անվանի շրջանավարտներ են, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բիզնեսում, պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձառություն ունեցող մասնագետներ՝ բանկերի կառավարիչներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ, բիզնեսների հիմնադիրներ և այլն:
Ամբիոնի դասախոսները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ամբիոնի գիտնական-մանկավարժները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, մասնակցում միջազգային և տեղական գիտաժողովների ու համաժողովների:
Կառավարման և գործարարության ամբիոնն իրականացնում է «Կառավարում» բակալավրիատական, «Գործարար կառավարում (վարչարարություն)» և «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրերը, որոնք մշտապես կատարելագործվում են՝ հաշվի առնելով միջազգային փորձի առանձնահատկությունները և ՀՀ աշխատաշուկայի զարգացումները:
«Գործարար կառավարում (վարչարարություն)» կրթական ծրագրի շրջանակում մի քանի մագիստրանտներ ԱՊՀ ցանցային համալսարանի գործընկերության ծրագրով ստացել են երկու համալսարանների ավարտական փաստաթղթեր, ինչը շարունակական բնույթ ունի։
Աշխատաշուկայի, ինչպես նաև գործատուների հարափոփոխ պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու, ակադեմիական կրթությունը գործնական հմտություններին զուգակցելու հետևողականությամբ ամբիոնը հրավիրյալ մասնագետների ներգրավմամբ պարբերաբար կազմակերպում է դասախոսություններ (վարպետության դասերի և թեմատիկ դասախոսությունների ձևաչափով), ինչպես նաև արտալսարանային դասեր, որոնք կազմակերպվում են ոլորտային կազմակերպություններում՝ նեղ մասնագետների մասնակցությամբ։
Ամբիոնի դասախոսներն ակտիվ ներգրավված են ԵՊՀ-ում գործող բիզնես ինկուբատորի աշխատանքներում։
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնը համագործակցության հուշագիր է կնքել «CaseKEY Academy»-ի հետ՝ ԵՊՀ-ում բիզնես խնդիրների լուծման համալսարանական ակումբ հիմնադրելու նպատակով:
Контакты
Ամբիոնի վարիչ՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու,
դոցենտ Աննա Հովիկի Հակոբջանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 (1-ին հարկ, 107 սենյակ)
Հեռախոս՝ (+374 60) 710 656
ներքին՝ 76-56
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Профессор
Профессор
Профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент