- Главная
- Group
- Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն
Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն
Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնը գործում է 2012 թ. սեպտեմբերից: Ամբիոնի հիմնադիր վարիչն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շուշանիկ Պարոնյանը։
Հիմնադրման օրից ամբիոնը պատրաստում է անգլերենի բարձրակարգ մասնագետներ, որոնք կարողանում են արդյունավետ հաղորդակցվել տարբեր լեզվամշակույթների ներկայացուցիչների հետ` կիրառելով լեզուների հարմարարկման մեխանիզմը: Ուսուցումը տարվում է անգլերեն գրավոր և բանավոր խոսքի զարգացման, ինչպես նաև համացանցային գրագրության միջոցով (գովազդային և կոնտենտ տեղեկատվություն) հաղորդակցական հմտությունները կատարելագործելու ուղղություններով։
Ամբիոնում կատարվում է ուսումնամեթոդական և գիտահետազոտական լայնածավալ աշխատանք` ուղղված լեզվամշակութաբանության, միջմշակութային գործաբանության, ոճագիտության, գործարար հաղորդակցության, անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման մեթոդաբանության ոլորտներին առնչվող տեսական և գործնական խնդիրների լուծմանը:
Ամբիոնի կազմում ընդգրկված են անգլերենի առաջատար մասնագետներ, լեզվաբաններ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ, բանասիրական գիտությունների թեկնածու դոցենտներ, երիտասարդ դասախոսներ, որոնցից շատերը զբաղվում են գիտական աշխատանքով և պաշտպանության են պատրաստում թեկնածուական ատենախոսություններ բանասիրության տարբեր գիտակարգերի ոլորտում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները ներգրավված են տեղական և միջազգային վերապատրաստման ծրագրերում և հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ամբիոնն իրականացնում է «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» բակալավրիատական և «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրատորոսական կրթական ծրագրերը։
Контакты
Հեռ․ 060710563 /ամբիոն/
060710562 /ամբիոնի վարիչ/
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент