- Главная
- Group
- Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն
Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն
Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնը հիմնադրել է ակադեմիկոս Գ․ Ս․ Դավթյանը 1983 թ.։ Այն ձևավորվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում 1957 թվականից գործող Ագրոքիմիայի և հողագիտության ամբիոնի հիմքի վրա:
Տարբեր տարիների ամբիոնում դասավանդել են այնպիսի ճանաչված մասնագետներ, ինչպիսիք են Ա․ Շ․ Գալստյանը, Լ․ Գ․ Եսայանը, Ջ․ Հ․ Մելիք-Խաչատրյանը, Կ․ Վ․ Գրիգորյանը և այլք։
Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մովսեսյանը։
Ամբիոնում տարվում են աշխատանքներ դասավանդման և գիտահետազոտական գործունեության ժամանակակից պահանջներին համապատասխան որակ ապահովելու և երիտասարդ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Մշտապես կատարելագործվող ուսումնական ծրագրերը համապատասխանում են կրթական համակարգի և աշխատաշուկայի արդիական պահանջներին: Ներկայում ամբիոնի դասախոսները դասավանդում են մասնագիտական դասընթացներ կենսաբանության ֆակուլտետում գործող կրթական տարբեր ծրագրերում, ինչպես նաև «Էկոլոգիայի և բնապահպանության հիմունքներ» պարտադիր դասընթացը ԵՊՀ ֆակուլտետների մեծ մասում՝ կիրառելով հեռավար դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաները:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության էկոլոգիական արդի հիմնախնդիրների (հողերի աղակալում, հողերի՝ ծանր մետաղներով աղտոտում, ջրային էկոհամակարգերի աղտոտում և այլն) ուսումնասիրությանը և դրանց լուծման ուղիների առաջարկմանը, ինչպես նաև ընդհանուր էկոլոգիական հիմնահարցերի (կենսաբազմազանության գնահատում, էկոհամակարգերի տեսակային բազմազանության և կայունության մոդելավորում) հետազոտմանը։ Ամբիոնը համագործակցում է ինչպես հանրապետության տարբեր բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ արտասահմանյան առաջատար գիտական կազմակերպությունների հետ:
Ամբիոնն իրականացնում է «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագիրը։
Сотрудники
Доцент
Доцент
Старший лаборант
Преподаватель
Преподаватель по часовой оплате