- Главная
- Group
- Կենսաֆիզիկայի ամբիոն
Կենսաֆիզիկայի ամբիոն
Կենսաֆիզիկայի ամբիոնը կազմավորվել է 1963 թ., իսկ 1964 թ․ ամբիոնի հենքի վրա ստեղծվել է Կենսաֆիզիկայի բաժինը: Ամբիոնի հիմնադիր վարիչը եղել է պրոֆեսոր Գերասիմ Փանոսյանը, որը շուրջ 28 տարի ղեկավարել է ամբիոնը: Այնուհետև տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մարտիրոսովը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը։
2001 թվականից Կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Վարդևանյանը։
Հիմնադրման օրից ամբիոնում տարվել են գիտահետազոտական աշխատանքներ տարբեր ուղղություններով, մասնավորապես ուսումնասիրվել են տարբեր կենսահամակարգերում գերթույլ լուսարձակումը և ազատ ռադիկալային պրոցեսները։ Ամբիոնի աշխատակիցները նաև կատարել և կատարում են կառուցվածքային գործառնական փոխհարաբերությունների, նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններ ենթաբջջային մակարդակում, իսկ բջջային մակարդակում հետազոտում են մանրէների, բուսական և կենդանական բջջի թաղանթների գործառնական առանձնահատկությունները բնականոն և ախտաբանական վիճակներում:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի հենքի վրա 2002 թ․ ֆակուլտետում ներդրվել է «Կենսաինֆորմատիկա» բաժինը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մասնագիտանալու կենսաֆիզիկայի, առողջապահության և այլ բնագավառներում:
Կենսաֆիզիկայի ամբիոնն իրականացնում է «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» բակալավրիատական և «Կեսաֆիզիկա», «Կենսաինֆորմատիկա» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Доцент
Старший лаборант
Старший лаборант
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате