- Главная
- Group
- Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը կազմավորվել է Կենսաքիմիայի և Մանրէաբանության, Բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնների հիմքի վրա: Այն հիմնադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը 2016 թ.։ Ա. Թռչունյանը մեծ ներդրում է ունեցել ամբիոնի զարգացման գործում. նրա ղեկավարման տարիներին ամբիոնի ուսումնագիտական լաբորատորիաները համալրվել են վերջին սերնդի սարքավորումներով, տպագրվել ուսումնամեթոդական տասնյակից ավելի ձեռնարկներ և բարձր ազդեցության գործակցով ամսագրերում գրախոսվող հոդվածներ:
Ամբիոնում կատարվող հիմնարար և կիրառական հետազոտություններն ընդգրկում են էուկարիոտ օրգանիզմներում ուռուցքառաջացման մեխանիզմների in vitro և in vivo հետազոտությունները, դրանց՝ քիմիաթերապևտիկ և բուսական հիմքով միացությունների կիրառմամբ նոր մոդելներով բուժման ուսումնասիրությունները, հակաշաքարախտային նոր մոդելի հետազոտությունները, օքսիդատիվ սթրեսի հետ կապված նյութափոխանակության փոփոխությունների գնահատումը: Ամբիոնում կատարվում են մանրէների կենսաէներգետիկայի ուսումնասիրություն, կենսաէներգիայի արտադրության մեխանիզմների ու դրանց կարգավորման նոր ուղիների բացահայտում և կիրառման երաշխավորությունների մշակում, օրգանական թափոնների ֆիզիկաքիմիական և կենսաբանական ճանապարհներով մշակում և մանրէների համար որպես սննդամիջավայր կիրառում՝ կենսատեխնոլոգիական կարևոր վերջանյութ ստանալու նպատակով: Ամբիոնի հետազոտողները կատարում են Հայաստանի էկոլոգիական տարբեր խորշերից, ինչպես նաև սննդամթերքից մանրէների անջատում, նրանց բազմազանության ուսումնասիրություն և դրանց կենսատեխնոլոգիական ներուժի գնահատում, Հայաստանի ֆլորայի էնդեմիկ, վտանգված կամ հազվագյուտ տարբեր բուսատեսակների մեկուսացված կուլտուրաների ստացում, դրանց հատկությունների ուսումնասիրում և կիրառման ուղիների մշակում:
Ամբիոնում աշխատում են միջազգայնորեն ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, պարբերաբար անցնում են վերապատրաստումներ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը հեղինակ է ուսումնամեթոդական բազմաթիվ ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, այդ թվում՝ տպագրված բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում:
2021 թվականից Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Փոլադյանը։
Ամբիոնն իրականացնում է «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրիատական և «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա», «Կիրառական մանրէաբանություն», «Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա» մագիստրասական կրթական ծրագրերը:
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент