- Главная
- Group
- Գենետիկայի և բջջաբանության ամբիոն
Գենետիկայի և բջջաբանության ամբիոն
Գենետիկայի և բջջաբանության ամբիոնը (նախկինում` Դարվինիզմի և գենետիկայի) հիմնադրվել է 1948 թ․: Ամբիոնի առաջին վարիչն է եղել Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գ. Հ. Բաբաջանյանը: Ավելի քան 30 տարի ամբիոնը ղեկավարել է կ.գ.դ., պրոֆեսոր Հ. Գ. Բատիկյանը, որը նաև 1963-1966 թթ․ եղել է ԵՊՀ ռեկտոր։ Այնուհետև ամբիոնի վարիչն է եղել կ.գ.դ., պրոֆեսոր Ն. Պ. Բեգլարյանը։ Ամբիոնի կազմավորման շրջանում ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների զարգացման գործում նշանակալի ներդրում են ունեցել կ․գ․թ․ Դ. Պ. Չոլախյանը, կ․գ․թ․ Ջ. Ս. Եղիազարյանը, կ․գ․թ․ Մ. Գ. Հովհաննիսյանը, կ․գ․թ․ Է. Գ. Մուղնեցյանը, կ․գ․թ․ Ս. Ս. Զամինյանը, կ․գ․թ․ Ե. Հ. Սիմոնյանը, կ․գ․թ․ Ս. Ա. Սողոմոնյանը և այլք:
1991 թվականից ամբիոնի վարիչն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։
Ամբիոնն իր կազմավորման օրից զարգացնում է դասական գենետիկայի հիմնական ուղղությունները բջջաբանական և մոլեկուլային մեթոդների կիրառմամբ։
Ամբիոնում նախորդ տարիներին կատարված գիտական աշխատանքները նվիրված են եղել գյուղատնտեսական կուլտուրաների բջջասաղմնաբանական և գենետիկական, Հայաստանի վայրի հացազգիների ուսումնասիրությանը, սպոնտան և մակածված մուտագենեզին, մանրէների գենետիկային, մարդու գենետիկային և բջջագենետիկային:
Ամբիոնում կատարվում են հետևյալ ուղղություններով հետազոտություններ՝ գենոմի վնասվածքների գնահատում in vitro, in vivo և in silico, ճառագայթային գենետիկա, ՀՀ խաղողի տեղածին սորտերի գենոմիկա, ՀՀ տարածքում գտնվող հնագիտական ժառանգության պալեոբուսաբանական վերլուծություն և շրջակա միջավայրի աղտոտիչների գենաթունայնության գնահատում:
Ամբիոնի դասախոսները ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք հիմնականում տպագրվում են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ամբիոնի առաջարկած մագիստրոսական կրթական ծրագրերն են՝ «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» և «Ընդհանուր և մոլեկուլային գենետիկա», ինչպես նաև ամբիոնի մասնակցությամբ է իրականացվում «Կենսաբանություն» բակալավրիատական կրթական ծրագիրը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Старший лаборант
Преподаватель по часовой оплате