- Главная
- Group
- Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1921 թ. համալսարանի ռեկտոր Տիգրան Մուշեղյանի ջանքերով, որի անունով էլ այսօր այն կոչվում է։ 1922 թ․ Տ. Մուշեղյանը նշանակվել է Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ և այն ղեկավարել մինչև 1935 թ: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Դավիթ Գզգզյանը, Գրիգոր Մուշեղյանը, պրոֆեսոր Սարգիս Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հովհաննես Բակլավաջյանը, պրոֆեսոր Նիկոլայ Հակոբյանը, պրոֆեսոր Սիրանուշ Մինասյանը, Սիլվա Ամիրյանը, դոցենտ Անահիտ Առաքելյանը:
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը։
Ամբիոնի կարևորագույն գիտական ուղղություններից է եղել էկոլոգիական գործոնների (թթվածնաքաղց, թրթռում, աղմուկ) և մտավոր ու հուզային ծանրաբեռնվածության պայմաններում օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների (սիրտ-անոթային, շնչառական, արյան մակարդման համակարգեր, նյութափոխանակություն, անդաստակային վերլուծիչ) կարգավորման նեյրոֆիզիոլոգիական և նեյրոքիմիական մեխանիզմների ուսումնասիրությունը:
Այժմ ամբիոնում տարվող գիտական աշխատանքները հիմնականում ուղղված են էքստրեմալ գործոնների (թթվածնաքաղց, թրթռում, նեյրոդեգեներացիա, միկոտոքսիններ, վիրուսային վարակներ և այլն) և մտավոր ու հուզային ծանրաբեռնվածության պայմաններում օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների կարգավորման նեյրոֆիզիոլոգիական և նեյրոքիմիական մեխանիզմների ուսումնասիրությանը, ինչպես նաև էքստրեմալ իրավիճակներում օրգանիզմների օնտոգենեզի կայունության և բջջային հոմեոստազի գնահատմանը՝ ֆիզիոլոգիական, բջջաբանական, հյուսվածաբանական և իմունահիստոքիմիական մեթոդներով:
Ամբիոնում աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների հետ, որտեղ հաճախ անցկացվում են մասնագիտական առարկաների գործնական պարապմունքները, ինչպես նաև ուսանողների մասնագիտական պրակտիկան։
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում գործում է «Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Старший лаборант
Старший лаборант
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент