- Главная
- Group
- Նորարարության տնտեսագիտության ամբիոն
Նորարարության տնտեսագիտության ամբիոն
Նորարարության տնտեսագիտության ամբիոնը հիմնադրվել է 2019 թ․: Ամբիոնի վարիչն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը։ Ամբիոնի ստեղծումը պայմանավորված էր բարձրագույն կրթության ոլորտում որդեգրված հետևյալ նպատակներով․
- զարգացնել գիտության ոլորտում նորարարական գործունեությունը,
- խթանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության, գիտության և նորարարական մշակումների մրցունակությունը և միջազգայնացումը,
- դրանք համահունչ դարձնել միջազգային զարգացման միտումներին և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին:
Ամբիոնն իրականացնում է «Ինովացիոն կառավարում» մագիստրոսական ծրագիրը:
Ամբիոնի բոլոր դասախոսներն ունեն աշխատանքային հարուստ կենսափորձ ՀՀ տնտեսության առանցքային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարման համակարգը, արտոնագրման և հեղինակային իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ծառայությունները և այլն:
Ամբիոնի դասախոսների գործունեությունը բարձր գնահատականի են արժանացրել ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովը, ՌԴ նախագահը (ԱՊՀ շրջանակում)՝ շնորհելով բարձր պարգևներ և խրախուսական մրցանակներ։
К данному отделу/разделу не подключен ни один профиль пользователя.