- Главная
- Group
- Ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոն
Ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոն
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնը 1951 թ. հիմնադրել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Սերոբի Սահակյանը: Ներկայում ամբիոնը կրում է Գուրգեն Սահակյանի անունը։ Տեսական ֆիզիկայի ամբիոնը նախկին ԽՍՀՄ-ում «Գերխիտ աստղերի ֆիզիկա» գիտական ուղղության հիմնադիրներից է՝ այդ ուղղությամբ հետազոտությունները համակարգելու իրավունքով:
Ամբիոնի դասախոսները ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում վարում են տեսական ֆիզիկայի ընդհանուր և մասնագիտական դասընթացները։
Ամբիոնի դասախոսները ներգրավված են նաև ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատանքներում։ Ամբիոնում իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող մի շարք գիտական ծրագրեր, որոնցում ներառված են նաև երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և մագիստրատուրայի ուսանողներ։ Ամբիոնը գիտական համագործակցություն ունի հայաստանյան և արտասահմանյան կրթական-հետազոտական կենտրոնների հետ։ Սկսած 2008 թվականից՝ ամբիոնը կազմակերպում է «Գերխիտ աստղերի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա» միջազգային գիտաժողովը։
Տեսական ֆիզիկայի ամբիոնում իրականացվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են.
- գրավիտացիայի ռելատիվիստական տեսությունները և դրանց աստղաֆիզիկական ու կոսմոլոգիական կիրառությունները,
- գերխիտ աստղերի ֆիզիկա,
- ճառագայթային պրոցեսների ֆիզիկա,
- Դաշտի քվանտային տեսության երևույթներ գրավիտացիոն դաշտերի առկայությամբ և դրանց կիրառությունները կոսմոլոգիայում,
- քվանտային և դասական մեխանիկայի ինտեգրվող համակարգեր, ինտեգրվող սպինային համակարգեր,
- Երկչափ դաշտերի և լարերի տեսություններ,
- բազմաբյուրեղային թաղանթների ձևագոյացման պրոցեսների հետազոտություններ,
- բարձր էներգիայի էլեկտրամագնիսական գործընթացները բյուրեղային միջավայրերում արտաքին ազդակների առկայությամբ:
Ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնն իրականացնում է «Տեսական ֆիզիկա» մագիստրոսական ծրագիրը։ Ամբիոնի իրականացրած կրթական ծրագրի շրջանավարտներն աշխատել և աշխատում են տեղական և արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Профессор
Доцент
Преподаватель по часовой оплате