- Главная
- Group
- Միջուկային ֆիզիկայի ամբիոն
Միջուկային ֆիզիկայի ամբիոն
1942 թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Ի. Ալիխանյանը ԵՊՀ-ում հիմնադրել է Միջուկային ֆիզիկայի ամբիոնը, ինչը նպաստեց Հայաստանում միջուկային ֆիզիկայի ճյուղի զարգացմանը և գիտական բարձրորակ կադրերի պատրաստմանը: Այս գործում էական դեր են ունեցել նաև հանրաճանաչ ֆիզիկոսներ Ա. Բ. Միգդալը, Լ.Դ. Լանդաուն, Ի. Յա. Պոմերանչուկը, Պ. Լ. Կապիցան, Լ. Ա. Արցիմովիչը և այլք:
2013 թվականից ամբիոնի վարիչն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Ռաֆիկի Բալաբեկյանը։
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ծավալել և ծավալում է գիտամանկավարժական ակտիվ գործունեություն․ ամբիոնի դասախոսները ներգրավված են միջազգային ու տեղական հետազոտական ծրագրերում, զեկուցումներ են ներկայացնում հեղինակավոր գիտաժողովներում, հեղինակ են բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում:
Ամբիոնն իրականացնում է «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» բակալավրիատական կրթական ծրագիրը և «Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են`
- միջուկային ռեակտորների ֆիզիկա և ատոմային էներգետիկա,
- արագացուցչային ֆիզիկա և տեխնիկա,
- բարձր էներգիաների ֆիզիկա,
- միջուկի և մասնիկների ֆիզիկա,
- բժշկական իզոտոպների ստացում,
- կիրառական միջուկային ֆիզիկա:
Ամբիոնում շարունակական աշխատանքներ են տարվում դասընթացների և ուսումնական ծրագրերի կատարելագործման և դասավանդման նոր մեթոդների ներդրման ուղղություններով:
Միջուկային ֆիզիկայի ամբիոնը համագործակցում է հայաստանյան գիտահետազոտական տարբեր կենտրոնների հետ (Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն, Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, Հայկական ատոմային էլեկտրակայան), որտեղ ամբիոնի ուսանողները արտադրական պրակտիկա են անցնում և մեծ մասամբ ընդունվում աշխատանքի:
Գործակցային կապեր են հաստատված նաև արտասահմանյան գիտական բազմաթիվ կենտրոնների հետ՝
- Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (JINR, ՌԴ),
- Գերմանիայի արագացուցչային կենտրոն (DESY, ԳԴ),
- Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN, Շվեյցարիա),
- Ջեֆֆերսոնի լաբորատորիա (CEBAF - JLAB, ԱՄՆ),
- Պաուլ Շերերի ինստիտուտ (PSI, Շվեյցարիա),
- Սան Պաոլոյի համալսարանի ֆիզիկայի ինստիտուտ, Բրազիլիա,
- Միջուկային ֆիզիկայի ուսուցման STAR-NET ցանց, Ավստրիա:
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Старший лаборант
Старший лаборант
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Ассистент