- Главная
- Group
- Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն
Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն
Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնը Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտակրթական և հետազոտական բաժանմունք է, որի գիտական հետազոտությունները վերաբերում են միջուկային նյութի տեսությանը և աստղաֆիզիկական դրսևորումներին, ինտենսիվ ոչ մեներանգ էլեկտրամագնիսական ալիքի դաշտում ատոմական համակարգերի վարքի ուսումնասիրությանը, էլեկտրադինամիկական համակարգերի (ռեզոնատորներ, ալիքատարներ) ֆիզիկային և համակարգչային մոդելավորմանը:
Ամբիոնը հիմնադրվել է 1974 թ. և մինչ 1983 թվականն անվանվել է Միջուկային ֆիզիկայի ամբիոն: Այդ ժամանակահատվածում ամբիոնը պատրաստել է հարյուրից ավելի երիտասարդ մասնագետներ՝ այդ տարիներին նորակառույց Հայկական ատոմային էլեկտրակայանի համար «Ցածր էներգիաների միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» մասնագիտությամբ: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Վարդանյանը, ֆ.մ.գ.դ. պրոֆեսոր Գ. Հաջյանը, ֆ..մ..գ..թ., դոցենտ Գ. Ալավերդյանը:
2019 թվականից ամբիոնը վերակազմավորվել և անվանվել է Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն: Այժմ այն ղեկավարում է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը:
Վերջին երկու տասնամյակներում ամբիոնն ունեցել է զգալի ներդրում միջուկային նյութի տեսության և նրա աստղաֆիզիկական դրսևորումների հետազոտությունների, մասնավորապես միջուկային պլազմայում տարօրինակ քվարկային վիճակին փուլային անցմանը, քվարկային կորիզով նեյտրոնային ու տարօրինակ աստղերի ներքին կառուցվածքին և կայունությանը, տարօրինակ թզուկների ներքին կառուցվածքին, կայունությանն ու դիտողական դրսևորումների հարցերին վերաբերող բնագավառներում: Ամբիոնում կատարվել են նաև հետազոտություններ ինտենսիվ ոչ մեներանգ էլեկտրամագնիսական ալիքի դաշտում եռամակարդակ ատոմների վարքի, էլիպտական հատույթով տորոիդային ռեզոնատորներում էլեկտրամագնիսական դաշտի կառուցվածքի վերաբերյալ:
Ամբիոնի առաքելությունն է՝
• տրամադրել հիմնարար գիտելիքներ էլեկտրամագնիսական դաշտի տեսության և կիրառությունների վերաբերյալ,
• պատրաստել բարձրակարգ մասնագետներ էլեկտրամագնիսական ալիքների տարածման, էլեկտրադինամիկական խնդիրների համակարգչային մոդելավորման և կիրառությունների բնագավառում,
• կատարել հետազոտություններ գերխիտ տիեզերական օբյեկտների ֆիզիկայի և էլեկտրադինամիկական համակարգերի ֆիզիկայի բնագավառում,
• ներկայացնել ժամանակակից համակարգչային մոդելավորման և նմանակման եղանակները և մեթոդները կիրառական էլեկտրադինամիկական խնդիրների լուծումներում:
Ամբիոնն իրականացնում է «Գիտափորձի համակարգչային ավտոմատացում և մոդելավորում» բակալավրիատական և «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент