Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում
Магистерская программа
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի ուսուցման ձևը առկա է, ուսումնառության տևողությունը՝ 2 տարի, ուսման վարձի չափը՝ 550 000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ կենսաբանության մագիստրոս։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Ծրագրի նպատակը
«Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել էկոլոգիայի, կենսառեսուրսների կառավարման և բնապահպանության ոլորտների տեսական և գործնական խոր գիտելիքներով, կարողություններով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն կիրառելու ժամանակակից կենսաբանության նվաճումները կենսառեսուրսների վիճակի գնահատման համար, էկոլոգիայի և կենսառեսուրսների կառավարման ոլորտում կազմակերպելու և իրականացնելու հետազոտական ծրագրեր, կիրառելու ստացված գիտելիքները կենսառեսուրսների կայուն կառավարման համակարգերի մշակման և գործարկման համար, կիրառելու ստացված գիտելիքներն ու հմտությունները էկոհամակարգերի վրա ազդեցության գնահատման և մշտադիտարկամ ծրագրերի իրականացման համար:
Առավելությունները
«էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» ծրագրի շրջանակում փոխկապակցվում են տեսական և գործնական բաղադրիչները՝ մասնագիտական ոլորտում շրջանավարտների գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով: Ուսումնառության ընթացքում օգտագործվում են ինչպես ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի, այնպես էլ Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ժամանակակից սարքավորումները և ռեսուրսները: Ծրագրի շրջանակում դասավանդելու են արտերկրից հրավիրված միջազգային բարձր վարկանիշ ունեցող դասախոսներ:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են հետագայում մասնագիտական գործունեություն ծավալել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարբեր ստորաբաժանումներում և օժանդակ կառույցներում, բանկային համակարգում, միջազգային տարբեր ծրագրերում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրերում, GIZ կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագրում, գիտահետազոտական ինստիտուտներում՝ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում, Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում, հանքարդյունաբերական ընկերություններում, սննդի և այլլ արտադրությունների էկոլոգիական անվտանգության և բնապահպանական բաժիններում: Այս ոլորտի մասնագետների կարիք կա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում: Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կամ ՀՀ ԳԱԱ հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայում:
Контакты
Կրթական ծրագրի ղեկավար՝ Հասմիկ Սեդրակի Մովսեսյան
Հեռ․՝ (+374 91) 939 229
Էլհասցե՝ biology@ysu.am, hasmikmov@ysu.am