- Главная
- Group
- Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն
Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն
Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնը ձևավորվել է 2021 թվականին՝ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնների հիմքի վրա։ 2012 թ․ հիմնադրված մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնը տարբեր տարիների ղեկավարել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Մ. Մ. Ջրբաշյանը, Ն. Հ. Առաքելյանը, Գ. Գ. Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վ. Հ. Մարտիրոսյանը, ֆ.մ.գ.դ. պրոֆեսորներ Ա. Ի. Պետրոսյանը, Հ. Մ. Հայրապետյանը: Ամբիոնի աշխատակիցները ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասախոսություններ են կարդացել բակալավրիատական և մագիստրոսական ծրագրերի շրջանակում:
Դիֆերենցիալ հավասարումների ամբիոնը հիմնադրել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ռ. Ա. Ալեքսանդրյանը 1954 թ.: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ռ. Ա. Ալեքսանդրյանը, ֆ.մ.գ.թ. պրոֆեսոր Հ. Մ. Մարտիրոսյանը, ֆ.մ․գ.դ. պրոֆեսոր Ի. Գ. Խաչատրյանը, ֆ.մ.գ.դ. պրոֆեսոր Տ. Ն. Հարությունյանը, ֆ.մ․գ.թ. դոցենտ Ա. Հ. Քամալյանը, ֆ.մ.գ.դ. պրոֆեսոր Խ. Ա. Խաչատրյանը:
Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվում ֆունկցիաների տեսության (կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ, օրթոգոնալ և բիօրթոգոնալ համակարգեր, հարմոնիկ անալիզ և մոտավորություններ), դիֆերենցիալ օպերատորների սպեկտրալ տեսության, մասնակի ածանցյալներով տարբեր տիպի հավասարումների, գծային և ոչ գծային ինտեգրալ հավասարումների ուսումնասիրության ուղղություններով:
Իր գիտական գործունեության շրջանակում ամբիոնը համագործակցում է Վարշավայի, Բոստոնի, Թբիլիսիի, Մինսկի, Հարավային Կարոլինայի, Բեռլինի, Ստոկհոլմի, Բրեմենի, Փարիզի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Դոնի Ռոստովի, համալսարանների հետ։
Контакты
Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոն՝ (+374 60) 710 384 (ներքին՝ 23-84)
Ամբիոնի վարիչ՝ Խաչատուր Խաչատրյան, ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր
(+374 60) 710 382 (ներքին՝ 23-82)
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент