- Главная
- Group
- Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա
Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա
Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիան ստեղծվել է 2016 թվականին, նախկինում գործող Գենետիկայի և բջջաբանության լաբորատորիայի վերաձևափոխման արդյունքում:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է՝
- հակաքաղցկեղային գործոնների ուսումնասիրություն,
- գենետիկական թունաբանություն,
- մոլեկուլային բջջագենետիկա,
- մոլեկուլային մուտագենեզ,
- բժշկական բջջագենետիկա,
- ճառագայթային գենետիկա,
- խաղողի գենոմիկա,
- գենոմի խմբագրում CRISPR-Cas9-ի կիրառմամբ,
- հիվանդությունների հետ ասոցացված մոլեկուլային մարկերներ:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Կորիզային և միտոքոնդրիումային ԴՆԹ-ի վնասվածքների կենսամարկերների նույնականացում ու կիրառում մուտագեն և հակամուտագեն էֆեկտների ուսումնասիրության համար:
- Մարդու քաղցկեղային բջիջների զգայնության բարձրացում հակաքաղցկեղային դեղամիջոցների նկատմամբ CRISPR-Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիայի կիրառմամբ։
- Քրոմոսոմներում մոլեկուլային-բջջագենետիկական խաթարումների և ախտաբանական տարբեր վիճակների միջև կապի ուսումնասիրում։
- Շրջակա միջավայրի մուտագեն գործոնների ազդեցությամբ մարդու թելոմերների չափի փոփոխության գնահատում in vitro և in vivo:
- ՀՀ խաղողի տեղածին սորտերի գենոմային ուսումնասիրություն:
- Հայաստանի տարածքում ջրի և հողի աղտոտման գնահատում գենաթունային գործոններով բուսական և կենդանական թեստ-օբյեկտների կիրառմամբ:
- In vitro և in silico տեխնոլոգիաների կիրառումը քսենոբիոտիկների գենաթունային ազդեցության գնահատման և կանխատեսման համար:
- Մարդու նորմալ և քաղցկեղային բջիջներում գերարագ էլեկտրոնային փնջերի մոլեկուլային-գենետիկական էֆեկտների ուսումնասիրություն:
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Յենայի (Գերմանիա) Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի Մարդու գենետիկայի ինստիտուտ,
- Դուբնայի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտներ (ՌԴ),
- Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն,
- ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ԳԿ,
- «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ,
- «Դավիդյանց լաբորատորիաներ»,
- «Ֆերթիլիթի Սենթր» մարդու պտղաբերության կենտրոն:
Աշխատակիցներ
- Ռուբեն Միքայելի Հարությունյան
- Գալինա Գեորգիի Հովհաննիսյան
- Էվելինա Արտաշի Աղաջանյան
- Անահիտ Լեոնի Աթոյանց
- Քրիստինե Սերյոժայի Մարգարյան
- Ռիմմա Էդուարդի Ավալյան
- Նելլի Սամվելի Բաբայան
- Անի Սմբատի Ստեփանյան
- Մարգարիտա Բենիամինի Մաթևոսյան
- Տիգրան Աշոտի Հարությունյան
- Լիլի Ավետիսի Քալաշյան
- Հովհաննես Անդրանիկի Իգիթյան
- Մամիկոն Արթուրի Շահինյան
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
- Babayan N, Grigoryan B, Khondkaryan L, Tadevosyan G, Sarkisyan N, Grigoryan R, Apresyan L, Aroutiounian R, Vorobyeva N, Pustovalova M, Grekhova A, Osipov AN. Laser-Driven Ultrashort Pulsed Electron Beam Radiation at Doses of 0.5 and 1.0 Gy Induces Apoptosis in Human Fibroblasts. Int J Mol Sci. 2019 Oct 17;20(20):5140
- Harutyunyan T, Al-Rikabi A, Sargsyan A, Hovhannisyan G, Aroutiounian R, Liehr T. Doxorubicin-Induced Translocation of mtDNA into the Nuclear Genome of Human Lymphocytes Detected Using a Molecular-Cytogenetic Approach. Int J Mol Sci. 2020 Oct 17;21(20):7690.
- Dong Y, Duan S, Xia Q, Liang Z, Dong X, Margaryan K, Musayev M, Goryslavets S, Zdunić G, Bert PF, Lacombe T, Maul E, Nick P, Bitskinashvili K, Bisztray GD, Drori E, De Lorenzis G, Cunha J, Popescu CF, Arroyo-Garcia R, Arnold C, Ergül A, Zhu Y, Ma C, Wang S, Liu S, Tang L, Wang C, Li D, Pan Y, Li J, Yang L, Li X, Xiang G, Yang Z, Chen B, Dai Z, Wang Y, Arakelyan A, Kuliyev V, Spotar G, Girollet N, Delrot S, Ollat N, This P, Marchal C, Sarah G, Laucou V, Bacilieri R, Röckel F, Guan P, Jung A, Riemann M, Ujmajuridze L, Zakalashvili T, Maghradze D, Höhn M, Jahnke G, Kiss E, Deák T, Rahimi O, Hübner S, Grassi F, Mercati F, Sunseri F, Eiras-Dias J, Dumitru AM, Carrasco D, Rodriguez-Izquierdo A, Muñoz G, Uysal T, Özer C, Kazan K, Xu M, Wang Y, Zhu S, Lu J, Zhao M, Wang L, Jiu S, Zhang Y, Sun L, Yang H, Weiss E, Wang S, Zhu Y, Li S, Sheng J, Chen W. Dual domestications and origin of traits in grapevine evolution. Science. 2023 Mar 3;379(6635):892-901.
- Khosrovyan A, Avalyan R, Atoyants A, Aghajanyan E, Hambaryan L, Aroutiounian R, Gabrielyan B. Tradescantia-Based Test Systems Can Be Used for the Evaluation of the Toxic Potential of Harmful Algal Blooms. //Water. 2023; 15(13):2500.
- Hovhannisyan G, Harutyunyan T, Aroutiounian R, Liehr T. The Diagnostic, Prognostic, and Therapeutic Potential of Cell-Free DNA with a Special Focus on COVID-19 and Other Viral Infections. Int J Mol Sci. 2023 Sep 15;24(18):14163.
Контакты
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գ․դ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյան
Հեռ․՝ 45-16 (ներքին)
Էլհասցե՝ raroutiounian@ysu.am