- Главная
- Group
- Նանոպլազմոնիկայի լաբորատորիա
Նանոպլազմոնիկայի լաբորատորիա
Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնին կից 2017 թվականին ստեղծվել է Նանոպլազմոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան (ԳՀԼ):
Նանոպլազմոնիկայի ԳՀԼ-ում հետազոտություններ են կատարվում հետևյալ ուղղություններով.
- մետաղական կառուցվածքներով տարածվող մակերևութային պլազմոն պոլյարիտոնների (ՄՊՊ) գերֆոկուսացում (նանոֆոկուսացում) երևույթի ուսումնասիրություն՝ նանոմետրական լուծունակությամբ տեսածրող մանրադիտակների ստեղծման նպատակով,
- քվանտային դիպոլային ճառագայթչից և մետաղական նանոմասնիկից կազմված համակարգերում սպոնտան ճառագայթման փոփոխությունները և դրանցով պայմանավորված համակարգի խճճված քվանտային վիճակների հնարավորությունը, ինչը միտված է ինֆորմացիայի մշակման համակարգերի արագագործության մեծացմանը,
- անթափանց մետաղական էկրանի վրա կառուցված՝ ալիքի երկարությունից փոքր չափեր ունեցող անցքերի կամ ճեղքերի միջով լույսի արտասովոր անցման երևույթի փորձարարական հետազոտությունները և համադրումը՝ հիմնված թվային հաշվարկների և տեսական վերլուծությունների վրա,
- հեղուկի մակերևույթը հատող օպտիկական մանրաթելի մետաղապատ կոնաձև գագաթի ճառագայթման վրա հիմնված գերզգայուն տատանումների (մոտ 50 նմ) սենսորի նախագծում: