- Главная
- Group
- Հաշվարկային նյութագիտության լաբորատորիա
Հաշվարկային նյութագիտության լաբորատորիա
Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայում հետազոտություններ են կատարվում նոր՝ ավելի լավ հատկանիշներ ունեցող նյութերի որոնման նպատակով:
Նոր նյութերի որոնումները կատարվում են հաշվողական ժամանակակից մեթոդներով՝ հիմնվելով խտության ֆունկցիոնալի տեսության վրա (DFT), որն իրականացվում է «Vienna Ab-initio Simulation Package»-ում և «Quantum Espresso»-ում: Այս մեթոդները հնարավորություն են տալիս ուսումնասիրելու նյութերի էլեկտրական, մեխանիկական, օպտիկական և թերմոդինամիկական հատկությունները։
Լաբորատորիայի հետազոտական հիմնական ուղղություններն են՝
- նոր մարտկոցային նյութերի հաշվողական որոնում,
- նոր երկչափ նյութերի որոնում կատալիզի և գազային սենսորների կիրառությունների համար,
- նոր բյուրեղային կառուցվածքի նյութերի կանխատեսում: