«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՎԱԼԵՆ ԹԵ՛ ԳԻՏԱԿԱՆ, ԹԵ՛ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՔ Է ՎԱՅԵԼԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՕՐ». ՀԱՄԼԵՏ ՍԻՄՈՆՅԱՆ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Համլետ Սիմոնյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Համլետ Սիմոնյանի հետ զրուցել ենք մրցույթին մասնակցության, ուսանողական կյանքի, իր անցած ուղու, ապագայի ծրագրերի ու երազանքների մասին:
«ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵՆՔ ՄԵԶ ՈՒ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ». ՌԻՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Ռիմա Ավետիսյանը «Էրազմուս+» ծրագրով Ֆրանսիայի Լիլի համալսարանում կրթություն ստանալուց հետո վերադարձել է Մայր բուհ՝ շարունակելու զարգացնել մասնագիտական հմտությունները:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ Լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Ֆակուլտետը հյուրընկալել էր Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հեիդի Օտտևայեռեին, նույն համալսարանի դոկտորներ Տիգրան Բաղդասարյանին և Տաթևիկ Չալյանին, որոնք ներկայացրին Բրյուսելի ֆոտոնիկայի խմբի գիտական գործունեությունը և մագիստրոսական ծրագիրը։
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՆ Մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները շարունակում են հանդիպել Մայր բուհի դասախոսների հետ, լսել տարբեր թեմաներով դասախոսություններ, կատարել գիտափորձեր, շոշափել արդիական թեմաներ, ծավալել բովանդակային քննարկումներ:
«ՄՈՏԻՎԱՑԻԱՅԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Ուսանողներին մոտիվացնելու և կրթական ոլորտում մոտիվացիայի դերն ու նշանակությունը բացահայտելու նպատակով ԵՊՀ աշխարհագրութան և երկրաբանության ֆակուլտետը հյուրընկալել էր անձնական զարգացման մարզիչ Դավիթ Մեջլումյանին:
ԱՆՑԿԱՑՎԵՑ «SCOPUS» («ՍԿՈՊՈՒՍ») ԳԻՏԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵԲԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը «Elsevier» («Էլսևիեր») ակադեմիական հրատարակչական ընկերության հետ համատեղ կազմակերպել էր վեբինարների շարք՝ նպատակ ունենալով դասախոսներին, հետազոտողներին, ասպիրանտներին ծանոթացնելու «Scopus» («Սկոպուս») գիտական շտեմարանին:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՎԱՐԿԱՆԻՇ» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Վարկանիշ» ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԵՊՀ կրթական ծրագրերի բարելավման ու դրանք աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն միտված քայլերի մասին, անդրադարձել միջազգային համագործակցությանը և դրա շնորհիվ ընձեռված հնարավորություններին։ Հ․ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ԵՊՀ-ում գիտության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև լավագույն ավանդույթների պահպանման ու առաջիկայում նոր հաջողությունների գրանցման տեսլականը:
«ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ԳՐԱԲԱՐՅԱՆ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆ Է ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի պայմանագրային /թեմատիկ/ ֆինանսավորման մրցույթում հաղթել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի առաջադրած թեման՝ «Գրաբարը՝ որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ համալսարանականներ, հայտնում ենք, որ այժմ ԵՊՀ-ում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով։
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՊՀ պատմության ֆակուլտետում հոլանդացի ցեղասպանագետ Դիրկ Ռուդզանտը հանդես եկավ դասախոսությամբ՝ ֆակուլտետի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ծանոթացնելով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում հոլանդացի դիվանագետների և միսիոներների գործունեությանը: