ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած պատմության օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության նախաձեռնությամբ մարտի 4-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ ուսանողներին աշխատաշուկային ծանոթացնելու, առկա թափուր հաստիքները ներկայացնելու նպատակով։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՒՇԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՂԵԴԻՆ. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում տեղի է ունեցել «Գուշակիր մեղեդին» խորագրով մրցույթ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 189 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը մարտի 4-ին հանդիպել է Երևանի թիվ 189 ավագ դպրոցի աշակերտների հետ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԷՐ Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ Արմենուհի Արզումանյանը ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 4-ին այցելել է Հայ-չինական բարեկամության դպրոց։
ՔԻՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՆ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ում մեկնարկել է ՀՀ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում է Հայաստանի և Արցախի տարբեր դպրոցների 82 աշակերտ:
«ԴՈՒ ԻՆՁ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՍ» 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ «Ի՞ՆՉ Է ԽԻՂՃԸ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի մագիստրանտներն ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի նախաձեռնությամբ հիմնել են «Club des Poetes» («Պոետների ակումբ») հանրային գրական-գեղարվեստական բանավեճային ակումբը, որի շրջանակում այսօր խղճի կոնցեպտին նվիրված քննարկում է տեղի ունեցել:
ՀՀ-ՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Արմինե Վարդանյանը:
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնը ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հետ համալսարանի աշխատակիցների երեխաների համար կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ:
ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: