ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մարտի 20-ին տեղի է ունեցած առցանց ուսուցման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցությունից հետո՝ երեք օր անց՝ մարտի 23-ից, սկսվել է դասացուցակով (լսարանային ուսուցման) նախատեսված բոլոր առարկաների առցանց դասավանդումը:
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՍԵՐՆԵՐԸ Ելնելով մարտի 16-ին ՀՀ-ում հաստատված արտակարգ դրությունից՝ ԵՊՀ-ն շարունակում է հեռավար ուսուցման աշխատանքները։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, օգտագործելով առցանց տարբեր հարթակներ, իրականացնում է հեռավար ուսուցման գործընթաց՝ ըստ սահմանված դասատախտակի։
«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՃՈՒՅՔՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԴԱՍԵՐԻՆ». ՏԱՐԻԵԼ ՂՈՉԻԿՅԱՆ Ինչպես ԵՊՀ այլ ֆակուլտետներ, Քիմիայի ֆակուլտետը ևս իրականացնում է առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև խափանում թույլ չտալու համար։ Իրականացվող գործընթացի վերաբերյալ զրուցել ենք ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի հետ:
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 90 %-Ը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, օգտագործելով առցանց տարբեր հարթակներ, իրականացնում է հեռավար ուսուցման գործընթաց՝ ըստ սահմանված դասատախտակի:
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ Արևելագիտության ֆակուլտետում հեռավար դասընթացների ամբողջական մեկնարկը տրվել է մարտի 17-ից, սակայն մինչև այդ էլ առանձին դասախոսներ կիրառել են դասավանդման այս մեթոդը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԸ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև խափանում թույլ չտալու համար։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արդեն մեկ շաբաթ իրականացվող գործընթացի վերաբերյալ զրուցել ենք ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հետ:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎԵԼՈՒ է ԴԱՍԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մարտի 20-ին տեղի է ունեցել առցանց ուսուցման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգվել է այսօրվանից ապահովել դասացուցակով (լսարանային ուսուցման) նախատեսված բոլոր առարկաների առցանց դասավանդումը:
ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԱՍԱՑՈՒՑԱԿԻ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը նախապատրաստել ու փորձարկել է առցանց դասախոսությունների հարթակը (տեսակապի միջոցով) և պատրաստ է լիարժեք կազմակերպել ուսումնական գործընթացը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Արմեն Սարգսյանն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: