В ЕГУ модернизируют инфраструктуры 2020 թվականից մեկնարկած շինարարական, վերանորոգման և կահավորման ակտիվ աշխատանքների շնորհիվ ԵՊՀ-ում շարունակաբար բարելավվում են շենքային պայմանները։
Открытые занятия в школе СТЕМ ЕГУ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում անցկացվեցին բաց դասեր՝ նվիրված դպրոցի հիմնադրման օրվան:
Подведены итоги курса иранистики, проведенного для студентов Оксфордского, Кембриджского и Эдинбургского университетов ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի օտարերկրյա ուսանողները ներկայացրին «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցման» ծրագրի շրջանակում պարսկերենով կատարած իրենց ավարտական գիտական աշխատանքները և ստացան հավաստագրեր։
Фальсификация истории и реальности в сфере научных исследований: международная конференция в ЕГУ ԵՊՀ-ում անցկացվեց «Պատմության կեղծարարություն և իրականություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով՝ նվիրված Պատմաբանի օրվան։ Գիտաժողովի նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի պատմական իրողությունների կեղծարարությունը և լույս սփռել իրական փաստերի վրա:
Стихи Низара Кабани, одного из самых известных поэтов арабского мира, были представлены на армянском языке ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում տեղի ունեցավ արաբական աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկի՝ սիրիացի գրող Նիզար Կաբանիի 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Актуальные проблемы прав человека: международная конференция в ЕГУ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի գործակցության շրջանակում կազմակերպված «Մարդու իրավունքների հետազոտությունը Հայաստանում. արդի և նոր ձևավորվող հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը:
Команда ЕГУ – победитель 24-х Студенческих спортивных игр РА – чемпионата по скалолазанию Ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու, ինչպես նաև ուսանողական սպորտը զարգացնելու նպատակով կազմակերպվում են ուսանողական մարզական խաղեր, որոնց ակտիվ մասնակցություն է ունենում ԵՊՀ-ն։
Перспективы развития знаний и навыков относительно стартапов в ЕГУ: подписано соглашение о сотрудничестве ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը, կարևորելով բուհ-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, նպատակ հետապնդելով բարձրացնելու ստարտափ էկոհամակարգի արդյունավետությունը և բարձրագույն որակավորմամբ համապատասխան մասնագետների պատրաստումը, ստորագրել են համագործակցության եռակողմ համաձայնագիր։
Классическая японская литература в интерпретации поэта Питера Макмиллана ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կրթական ծրագրի շրջանակում ««Մանյոշու». ճապոնական դասական գրականությունը և դրա նշանակությունը համաշխարհային գրականության համար» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ճապոնիայից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ Փիթեր ՄաքՄիլլանը։
В ЕГУ стартовала деятельность первой студенческой телекомпании РА INNOMEDIA ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր գործունեությունն է սկսում ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն՝ նպատակ ունենալով դառնալու հարթակ, որտեղ ուսանողները կստեղծեն մեդիաարտադրանք, կզարգացնեն գործնական հմտությունները, գիտելիքները և ստեղծարարությունը: