ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Գ․ Ի․ Մաշկովը ուսանողներին ներկայացրեց արդիական թեմայով դասախոսություն։
«ՊԵՐՃ ԲՈՇՆԱՂՅԱՆԸ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ, ԱՎԵԼԻ ՍՏՈՒՅԳ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ լուսահոգի պրոֆեսոր, գերհագեցած կենսաուղի անցած զինվորական, ականավոր երկրաբան Պերճ Բոշնաղյանի կյանքին և գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսը։
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՁԵՌՔՈՒՄ Է»․ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ռայա Ասատրյանին «Մեղրիի զարգացման հիմնադրամը» տրամադրել է կրթաթոշակ՝ ուսման վարձի չափով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ԵՊՀ ուսանողն ուսումնառությունից հետո պետք է դասավանդի Սյունիքի մարզի դպրոցներից մեկում։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵՑ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2022» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ամփոփվեց ֆակուլտետի ՈՒԽ-ի կազմակերպած «Իրավունքի ամառային դպրոց 2022» ծրագիրը: Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը բանախոսներին և եզրափակիչ քննությունը հաջողությամբ հանձնած 28 մասնակիցներին հավաստագրեր հանձնեց:
«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԲԱԶԱ ՍՏԵՂԾԵԼ ԼՈՒՍՆԻ ԵՎ ՄԱՐՍԻ ՎՐԱ»․ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ «ՆԱՍԱ»-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս, ԵՊՀ շրջանավարտ, Ամերիկյան համալսարանի (Վաշինգտոն) հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանի դասախոսությունների խորագրերն էին՝ «Կյանքի փնտրտուքը Տիեզերքում» և «Լուսնի և Մարսի հանելուկների լուծումները»։
ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 7 հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը, որի ժամանակ հաստատվել են ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, դոցենտի շնորհման հայցը, ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումներն ու անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը, ինչպես նաև ներկայացվել են մի շարք նոր ծրագրեր ու քննարկվել աշխատանքային հարցեր։
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ Մարիցա Թիլիքյանը Բուլղարիայում անցկացված «Արծաթե յանտրա 2022» փոփ երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի։ Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հետ զրուցել ենք միջազգային մրցույթի, Մարիցայի մասնակցության և գրանցած հաջողություններում կենտրոնի ունեցած դերի մասին:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ․ ՈՒՍԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) գործունեության և կառուցվածքի վերաբերյալ սեմինար-քննարկման: Այցի նպատակը մասնագիտական կառույցի գործառույթների վերաբերյալ ուսանողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇՈՎ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչները Հունաստանի Լուտրակի քաղաքում մասնակցել են Էքստրեմոֆիլների միջազգային 13-րդ համաժողովին` ներկայացնելով իրենց գիտական գործունեության վերջին նվաճումները: