- Главная
- Node
- ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Ноября 21, 2019 | 16:23
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ «ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Տիգրան Հակոբյանն այսօր դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում, որը կազմակերպել էին ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը և Ֆիզիկայի ֆակուլտետը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ դասախոս Տիգրան Հակոբյանը նշեց, որ թեման ընտրել են աշակերտներն ու իրենց ուսուցիչը:
Դասախոսության թեման էր հարաբերականության տեսությունը:
Տիգրան Հակոբյանի խոսքով, աշակերտներն այս ընթացքում ուսումնասիրել են հարաբերականության տեսության հիմունքները, բայց ոչ մանրամասն, միայն բանաձևերի միջոցով:
«Ես աշխատեցի պարզ ձևակերպումներով դուրս բերել Լորենցի ձևափոխությունները, որոնք ընդգրկված չեն դպրոցական դասագրքում, կարծում եմ՝ երեխաները լավ ըմբռնեցին թեման»,-ասաց դոցենտը:
Դասախոսը փաստեց, որ դասախոսության հիմնական նպատակն էր հասկանալի բանաձևերի օգնությամբ բացատրել հարաբերականության տեսությունը՝ պահելով մաթեմատիկայի պարզունակ սկզբունքները:
Պատմելով աշակերտներից ստացած տպավորությունների մասին՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ երեխաները շատ հետաքրքրված էին և ունեին բավականաչափ գիտելիքներ:
Բացի դրանից՝ դասախոսության վերջում հնչել են հարցեր Սև խոռոչի, լույսից արագ մասնիկների գոյության մասին:
Անի Պողոսյան