- Главная
- Node
- Խոսքի ազատության սահմանները
Декабрь 02, 2019 | 16:39
Կրթություն
Ուսանողական
Խոսքի ազատության սահմանները
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և «Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Խոսքի ազատության սահմանները» կրող բաց դասախոսությունը: Դասախոսությունը վարեց ի.գ.թ. դոցենտ Արսեն Թավադյանը:
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ուսանողներ իրավագիտության ֆակուլտետից, այլև Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից ժամանած աշակերտներ: Պարոն Թավադյանը խոսեց խոսքի ազատության կարևորության և դրա սահմանափակումների մասին: Նշվեց, որ խոսքի ազատությունը հնարավորություն է տալիս մարդկանց արտահայտելու իրենց կարծիքները, սակայն դա չի նշանակում, որ նույն երևույթի վերաբերյալ տարբեր մարդկանց արտահայտած կարծիքներն ունեն միևնույն արժեքները: Անդրադարձ եղավ նաև պետության կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարի քրեաիրավական, տնտեսական, քաղաքացիաիրավական և վարչաիրավական միջոցներին:
Շնորհակալություն ենք հայտնում պրն. Թավադյանին հետաքրքիր կերպով դասախոսությունը անցկացնելու համար, ինչպես նաև շնորհավորում ենք մեր գործընկեր ELSA Armenia-ին հոբելյանական օրվա կապակցությամբ:
Հեղինակ՝ Արման Հակոբջանյան