- Главная
- Node
- «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՓՈԹՈՐԻԿ ԼԵՌՆԵՐՈՒՄ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Декабрь 10, 2021 | 17:43
Կրթություն
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՓՈԹՈՐԻԿ ԼԵՌՆԵՐՈՒՄ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ այսօր իրականացվել է պանելային քննարկում՝ նվիրված տարածաշրջանային քննարկումներին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մերի Բարսեղյանն ասաց, որ այսօր Հայաստանի առջև ծառացել են մի շարք մարտահրավերներ, որոնց դիմագրավելու համար կարևոր են մասնագետների հետ նմանօրինակ քննարկումները. «Այսօրվա ուսանողներից շատերն ապագայում տեղ են զբաղեցնելու պետական կառավարման համակարգում, ուստի կարևոր է այս ձևաչափով քննարկման անցկացումը»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Դունամալյանն էլ փաստեց, որ միջֆակուլտետային համատեղ միջոցառումները մեծապես նպաստում են նոր գիտելիքների առավել արդյունավետ յուրացմանը, քանի որ ներկայացվող թեմաները դիտարկվում են տարբեր տեսանկյուններից:
«Մեր միջոցառման նպատակն է մասնագետների օգնությամբ բացահայտել տարածաշրջանը, տարածաշրջանում մեր գրաված դիրքը, հասկանալ մեր շահերն ու ակնկալիքները»,- ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը:
«Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը. փոթորիկ լեռներում» խորագրով պանելային քննարկմանն այսօր բանախոսություններով հանդես եկան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Վարուժան Գեղամյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:
Բանախոսները հանդես եկան թեմատիկ դասախոսություններով, այնուհետև պատասխանեցին մասնակիցների հարցերին: Ի դեպ, պանելային քննարկման մասնակիցներն էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները, որոնց հետ նախապես ձեռք էր բերվել պայմանավորվածություն: