Ս. թ. հունիսի 19-ին և 20-ին տեղի ունեցավ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 2022/2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ողջունելով և շնորհավորելով 2022/2023 ուստարվա շրջանավարտներին, հաջողություն մաղթեց նրանց հետագա նախաձեռնություններում և հորդորեց հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը՝ մշտապես մնալով «Երևանի պետական համալսարան» ընտանիքի անբաժանելի մասնիկը:
Ելույթներով հանդես եկան և շրջանավարտներին իրենց շնորհավորական խոսքը հղեցին նաև ֆակուլտետում գործող կրթական ծրագրերի ղեկավարները:
Շնորհավորական խոսքերից հետո ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի շրջանավարտները հանդիսավորությամբ ստացան իրենց դիպլոմները: