«Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Հանրահաշիվ և մաթ. Անալիզի տարրեր» (72 դասաժամ), «Երկրաչափություն» (50 դասաժամ), «Ֆիզիկա» (62 դասաժամ) առարկաների ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատող դասախոսի թափուր տեղի համար: Հարցազրույցին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից՝ 2023թ. օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Դիմումները գրանցելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՐԱՎԵՐ՝ (google.com) : Հարցազրույցը տեղի կունենա 2023թ. օգոստոսի 29-ին` ժամը 12:00-ին, «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 39: Տեղեկությունների համար զանգահարել (010) 44-38-04 հեռախոսահամարով:
Հիմք՝ ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
ՀՕ-160-Ն
Հոդված 97. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201.3-րդ և 201.4-րդ հոդվածներով.
Հոդված 201.3 Գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա կազմակերպելը
1. Գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչև երկու ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ (այսուհետ` փորձնակի պայմանագիր) ոչ ավելի, քան մեկ անգամ` առանց երկարաձգման իրավունքի:
2. Աշխատանքային պրակտիկա անցնող անձը (այսուհետ՝ փորձնակ) այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով, որի դեպքում վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
3. Գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը:
4. Գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձնակի` գրավոր, երկու օրինակից կնքված քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագրով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է փորձնակին:
5. Մինչև տասնութ տարեկան անձինք գործատուի կողմից որպես փորձնակ աշխատանքի ներգրավվում և աշխատանքային փորձառություն են ձեռք բերում սույն օրենսգրքի 17.1-ին և 257-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները պահպանելով:
6. Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում:
7. Փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է ներգրավվում և աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական հինգ օր, օրական չորս ժամ և շաբաթական քսան ժամ տևողությամբ՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները:
Հոդված 201.4 Փորձնակի պայմանագիրը
1. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին փորձնակի պայմանագիրը կնքվում է գրավոր, որով սահմանվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված՝ կողմերի իրավունքները և պարտականությունները, դրանց փոփոխման և դադարման հիմքերն ու կարգը, փորձնակի երաշխիքները, կողմերի համաձայնությամբ վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ վարձատրության չափը, ինչպես նաև աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված այլ հարաբերություններ:
2. Փորձնակին տրվում է աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում են որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական և որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին պայմանագիրը ենթակա է հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: