Ֆարմացիայի ինստիտուտ (ԵՊՀ 1-ին մասնաշենք)
Четверг, декабрь 7, 2023
1 ժամ
Ս․թ․ դեկտեմբերի 7-ին` ժամը 13։00-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 334 լսարանում տեղի կունենա թեմատիկ քննարկում՝ «Ծերացման դեմ պայքարը կոսմետոլոգիայում» թեմայով։
Քննարկման շրջանակում կներկայացվեն ծերացման ժամանակակից տեսությունները, ինչպես նաև մաշկային հիվանդությունների ծագման, տարածման և բուժման նորագույն համընդհանուր սկզբունքները, ժամանակակից ապարատային պրոցեդուրաները և բուժկոսմետիկ դեղերի մասին տեղեկություններ։
Թեմատիկ զեկուցմամբ հանդես կգա ԵՊՀ ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանը։
Մուտքն ազատ է։