Ֆրանսիական գրականության օրերի շրջանակում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնում հյուրընկալվեցին Ամիանսի և Սորբոնի համալսարանների (Ֆրանսիա) դասախոսներ Լորան Բովին և Ժանիվ Գերենին: Ֆրանսիական գրականության օրերի շրջանակում կազմակերպված կոնֆերանսները նվիրված էին 20-րդ դարի մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ, ֆրանսիացի մեծանուն էքզիստենիցալիստ գրող Ալբեր Կամյուին:
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գ. Սարգսյանը:
Զեկուցող Լորան Բովինը ներկայացրեց Ալբեր Կամյուին որպես փիլիսոփա, նիհիլիզմի քննադատ` անդրադառնալով վերջինիս մի քանի ստեղծագործություններին, («Օտարը» վիպակը, «Ըմբոստ մարդը» էսսեն և այլն): Սորբոնի համալսարանի դասախոս Ժանիվ Գերենն էլ իր հերթին անդրադարձավ Ալբեր Կամյուի «Կալիգուլա» ստեղծագործությանը:
Զեկուցումների ավարտին տեղի ունեցավ քննարկում ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոսների, ուսանողների և զեկուցողների միջև:
Նշենք նաև, որ Ֆրանսիական գրականության օրերը մեկնարկել էին հոկտեմբերի 17-ին և տևել են չորս օր:
Կարևորելով ֆրանսիական գրականությունը, մասնավորապես 20-րդ դարի մոդեռնիզմի ուրույն գրական ուղղություններից մեկը` էքզիստենցիալիզմը՝ Ֆրանսիական բանասիրության ամբիոնը ողջունում է նմանօրինակ դասախոսությունների շարքը, որն իր էությամբ յուրօրինակ էր, քանի որ բանախոսները հենց ֆրանսիացի գիտնականներն էին: