Ս․թ․ մարտի 6-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի ընդլայնված սեմինար-քննարկում, որի շրջանակում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և նույն ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Հայկուհի Մուրադյանը կներկայացնեն Արցախի մշակութային ժառանգության պահպանության առաջնահերթ խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) ծրագրի հիմնական դերակատարումը Արցախի ժառանգության պահպանության մեջ։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) անկախ ակադեմիական հարթակը (www.monumentwatch.org) արձանագրում է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնում և մեկնաբանում է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեկրթության սահմաններում: