Категория:
Вакансия
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Тип работы:
В офисе
Основные обязанности
- Տվյալ ոլորտում առկա մրցակցային իրավիճակը գնահատելու նպատակով իրականացնել ոլորտային ուսումնասիրություններ, ներառյալ ապրանքային շուկաների կառուցվածքի, խոշոր ընկերությունների վարքագծի և գնային քաղաքականության ուսումնասիրությունը
- Իրականացնել միջազգային փորձի ուսումնասիրություն, դիրտարկել դրանցում առաջադրված մեխանիզմների տեղայնացման ու կիրառելիության հնարավորությունը
- Հավաքագրել և վերլուծել տարբեր աղբյուրներից ձեռք բերված տեղեկատվությունը, որոնց շարքին կարող են դասվել ոլորտային հետազոտությունները, ֆինանսական հաշվետվությունները, տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերված տեղեկատվությունը և այլն
- Բացահայտել տվյալ ոլորտի զարգացման միտումները, որոնք կարող են ազդել մրցակցային իրավիճակի վրա
- Վեր հանել ոլորտային ուսումնասիրության ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներն ու մարտահրավերները և առաջարկել արդյունավետ լուծումներ
- Պատրաստել հաշվետվություններ և տեղեկանքներ՝ ներկայացնելով հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման, բիզնեսի կամ հարակից բնագավառներում
- Microsoft Office (Word, Excel, PowerPoint) ծրագրային փաթեթի իմացություն, (վիճակագրական և էկոնոմետրիկ ծրագրերի (օր․՝ Stata) իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Ինքնուրույն և թիմային միջավայրում աշխատելու կարողություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Дополнительная информация
Առավելություններ՝
- Կարիերայի աճի լայն հնարավորություն
- Ուսում/թրեյնինգներ արտերկրում
- Միջազգային կառույցների (World Bank, EBRD, CLDP և այլն) կողմից պարբերաբար կազմակերպվող դասընթացներ և սեմինարներ
- Արտերկրյա աշխատանքային գործուղումներ
- Սոց. փաթեթի առկայություն
- Կորպորատիվ միջոցառումներ