Ставка:
Полная занятость
Расположение:
Բանկային համակարգի կարգավորման բաժին
Крайний срок:
26 марта 2024
Категория:
Вакансия
ՀՀ կենտրոնական բանկ
Тип работы:
В офисе
Основные обязанности
Քաղաքականության մշակում
Կարգավորման ոլորտում մշակել նոր քաղաքականություն կամ վերանայել գործող քաղաքականությունը հետևյալ նպատակներով՝
- հասցեագրելու համակարգում հայտնաբերված ռիսկերը
- ապահովելու բանկային համակարգի կայուն զարգացումը
- ձևավորելու թվայնացման արդի զարգացումներին համահունչ կարգավորման դաշտ
- համապատասխանեցնելու բանկային համակարգի կարգավորումը միջազգային լավագույն փորձին
- ապահովելու բանկային համակարգի բնականոն աշխատանքը
Հետազոտություն
- Իրականացնել ուսումնասիրություն ֆինանսական համակարգի ներկա վիճակը գնահատելու, հնարավոր ռիսկային ոլորտները բացահայտելու և գործող քաղաքականության արդյունավետությունը գնահատելու համար
- Ուսումնասիրել միջազգային փորձում բանկային համակարգի կարգավորմանն առնչվող զարգացումները և փոփոխությունները, դրանց ներդրման վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացնել՝ հաշվի առնելով ՀՀ համակարգի առանձնահատկությունները
Համագործակցություն
- Բացահայտել նախագծերի շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ բանկեր, պետական մարմիններ և միջազգային կազմակերպություններ, համաձայնեցնել առաջարկվող քաղաքականությունը վերջիններիս հետ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և դիտարկումները
- Քաղաքականության հաստատման նպատակով իրականացնել այլ պարտադիր գործընթացներ
Մոնիտորինգ և գնահատում
- Հետևել մշակված քաղաքականության ներդրմանը, գնահատել արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում կատարել ճշգրտումներ
Արտաքին հաղորդակցում
- Համագործակցել միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կարգավորող ու վերահսկող մարմինների հետ փորձի և տեղեկատվության փոխանակման, օրենսդրությունների հարմոնիզացման, առավել պրուդենտ կարգավորման դաշտ և մրցակցային բանկային համակարգ ունենալու նպատակով
- Ներկայացնել ՀՀ բանկային համակարգում ներդրված կարգավորումները մասնավոր և պետական մարմինների, ինչպես նաև այլ երկրների բանկային համակարգերը կարգավորող մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում (BIS, BSCEE, IMF, WB)
Требуемая квалификация
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Ֆինանսական ոլորտում 2 տարվա աշխատանքային փորձ
- Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
- Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Ֆինանսների, Ֆինանսական վերլուծության գիտելիքներ
- Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետում
- Նախաձեռնողականություն
- Վերլուծական կարողություն
- Հաղորդակցման հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Ինքնուրույն աշխատելու հմտություն
- Ճկունություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
Որպես առավելություն կդիտվի
- Մասնագիտական որակավորումների առկայությունը՝ FRM, CFA, ACCA