Հունաստանի Թեսալոնիկե քաղաքի Արիստոտելի անվան համալսարանի «Յասոն» ծրագրի շրջանակում հայտարարվում է հունարենի և հունական մշակույթի ամառային դասընթացների մասնակցության մրցույթ հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետների ուսանողների համար:
Ամառային դասընթացների մրցույթին մասնակցելու համար պահանջվում է հունարենի՝ առնվազն միջին մակարդակի իմացություն:
Դասերը կմեկնարկեն ս․թ․ հունիսի 26-ին և կավարտվեն ս․թ․ հուլիսի 23-ին:
«Յասոն» ծրագրի շրջանակում կփոխհատուցվեն հետևյալ ծախսերը՝ գրանցում, ուսուցողական նյութերի տրամադրում և վիրտուալ այցելություններ հնագիտական վայրեր ու թանգարաններ:
Դասընթացները կանցկացվեն հեռավար, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առավոտյան ժամերին:
Բոլոր հետաքրքրվողները մինչև ս․թ․ ապրիլի 15-ը պետք է lizkarimyan@ysu.am էլհասցեին ուղարկեն դիմում-հայտ, ինչպես նաև ինքնակենսագրական՝ նշելով ուստարվա և մասնագիտության վերաբերյալ տեղեկություններ։ Նամակում անհրաժեշտ է հունարենով 400 բառի սահմաններում հիմնավորել հունարենի հանդեպ հետաքրքրվածությունը։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ վերջնական ընտրության համար: