Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը, համագործակցելով Կոնվերս բանկի հետ, ԵՊՀ ՈՒԽ 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։
Կրթաթոշակի մրցույթին դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ այն ուսանողները, որոնք.
- սովորում են բակալավրիատի 1-3-րդ կուրսերում,
- ունեն բարձր առաջադիմություն,
- ունեն ներհամալսարանական և արտահամալսարանական կյանքում հասարակական բարձր ակտիվություն։
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է student_council@ysu.am էլհասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագրի դաշտում (Subject) նշելով «ՈՒԽ-30» կրթաթոշակի մրցույթ.
- ինքնակենսագրական (CV),
- մոտիվացիոն նամակ (ինչո՞ւ եք դիմել կրթաթոշակի մրցույթին, ինչո՞ւ պետք է ընտրենք հենց Ձեզ),
- ակադեմիական տեղեկագիր (կնքված և ստորագրված),
- հասարակական ակտիվությունը հավաստող տեղեկանք(ներ) և այլ փաստաթղթեր։
Առկայության դեպքում կարող եք ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը՝
- սոցիալական անապահովության, հաշմանդամության և/կամ ընտանիքի անդամների հաշմանդամության կարգի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր,
- մարտական հերթապահության, պատերազմի մասնակցության մասին հավաստող փաստաթղթեր,
- գիտական հոդվածներ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտում (օլիմպիադա, մրցույթներ և այլն) գրանցած հաջողությունները հավաստող փաստաթղթեր,
- այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։
Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել PDF ձևաչափով։
Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 16-ն է։
Հայտադիմումը ներկայացնելուց հետո Ձեր էլհասցեին կուղարկվի հաստատման նամակ։
Անհրաժեշտության դեպքում կանցկացվի նաև հարցազրույցի փուլ։
Մրցույթի արդյունքում 30 ուսանող կարժանանա միանվագ կրթաթոշակի՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ուսանողական խորհուրդ (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 610 սենյակ):
Հեռ.՝ (+374 60) 710 193
Էլհասցե՝ student_council@ysu.am