Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչի թափուր պաշտոնների տեղակալման համար.
Հ/Հ | ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ | ԱՄԲԻՈՆԸ | ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ |
1. | Ֆիզիկայի ինստիտուտ | Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն | 1 |
2. | Ֆիզիկայի ինստիտուտ | Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն | 1 |
3. | Ֆիզիկայի ինստիտուտ | Միջուկային ֆիզիկայի ամբիոն | 1 |
4. | Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ | Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն | 1 |
5. | Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ | Անձի հոգեբանության ամբիոն | 1 |
6. | Իրավագիտության ֆակուլտետ | Քրեական իրավունքի ամբիոն | 1 |
7. | Կենսաբանության ֆակուլտետ | Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն | 1 |
8. | Ֆարմացիայի ինստիտուտ | Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոն | 1 |
9. | Ֆարմացիայի ինստիտուտ | Կենսաբժշկագիտության ամբիոն | 1 |
10. | Քիմիայի ֆակուլտետ | Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոն | 1 |
11. | Ռուս բանասիրության | Ռուս գրականության ամբիոն | 1 |
Համաձայն Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի մրցութային ընտրություն նշանակելու մասին ԵՊՀ ռեկտորի թիվ 70/121-Լ հրամանի (10.04.2024 թ.)՝ վերոնշյալ ամբիոնների վարիչի պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2024 թ. մայիսի 29-ին ու 30-ին:
Ըստ «ԵՊՀ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի»` ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որն ունի.
1) ամբիոնի ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան ու կոչում,
2) առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,
3) վերջին 5 տարում տպագրված, հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված մենագրություն, դասագիրք, «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում տպագրված առնվազն 5 հոդված կամ ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված միջազգային գիտական շտեմարաններում (ՄԳՇ) տպագրված առնվազն 3 հոդված:
Ամբիոնի վարիչն ընտրվում է սույն ընթացակարգով սահմանված կարգով, բաց մրցույթի հիման վրա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ու 5 տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ամբիոնի վարիչ։
Ամբիոնի վարիչի գործունեությունը գիտամանկավարժական աշխատանք է:
Կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ամբիոնի վարիչն ընտրվում է կառուցվածքային ստորաբաժանման գիտական խորհրդում: Գիտական խորհրդի ընդունած որոշումը (մրցութային ընտրության արդյունքները) հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում բաց քվեարկությամբ:
Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ գիտական քարտուղարին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) ինքնակենսագրություն (CV),
3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
4) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը,
5) հավակնորդի նախաձեռնությամբ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 1-ը (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ գիտական քարտուղարություն (հեռ.՝ 060 710 104, ներքին հեռ.՝ 11-04, 11-05):