Ն.Ն. Բոգոլյուբովի անվան միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը կազմակերպում է «Ժամանակակից տեսական ֆիզիկայի առաջադեմ մեթոդներ. ինտեգրալ և ստոխաստիկ համակարգեր» խորագրով միջազգային դպրոցը, որը կանցկացվի ս․թ․ հուլիսի 21-26-ը Դուբնայում:
Դպրոցը նախատեսված է մագիստրոսների և ասպիրատների համար:
Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://indico.jinr.ru/event/4495:
Միջազգային դպրոցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։