Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝
Մասնակցության մանրամասներ
Գիտաժողովն անցկացվելու է անգլերենով, ուստի բոլոր ամփոփագրերը և հետազոտությունները անհրաժեշտ է ներկայացնել միայն անգլերենով։
Հայտատուն պետք է լինի հեղինակ կամ համահեղինակ և մասնակից-զեկուցողներից մեկը։
Բոլոր նամակագրությունները տեղի են ունենալու հայտ ներկայացնողի հետ։
Մեկ հայտ ներկայացնողը հնարավորություն ունի ներկայացնելու առավելագույնը երկու ամփոփագիր։
Ամփոփագիրը ներկայացվում է գրանցման ընթացքում. անհրաժեշտ է ուղարկել ներկայացվող հետազոտության ամփոփագիրը (200-ից 400 բառ), որը պետք է ներառի հետազոտության նպատակը, կիրառված մեթոդը և տվյալները։
Ներկայացված հետազոտությունները կքննարկի գիտական կոմիտեն, որն իրավունք ունի մերժելու կամ ընդունելու ներկայացված հայտերը կամ տեղափոխելու մի բաժանմունքից մյուսը։