Ставка:
Полная занятость
Расположение:
Կոնտակտային կենտրոն
Крайний срок:
14 май 2024
Категория:
Вакансия
Ամերիաբանկ ՓԲԸ
Тип работы:
В офисе
Рабочие дни:
Пн.
Пт.
Основные обязанности
- Իրականացնել վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով
- Հետևել և ընթացք տալ Կոնտակտային կենտրոնի կողմից վաճառքի իրականացման արդյունքում ստացված նոր հայտերին և հաղորդագրություններին
- Բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների խնդրանքով իրականացնել ելքային զանգեր (հարցումների իրականացում, մարկետինգային հետազոտություն և այլն)
- Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի
- Տրամադրել համապարփակ խորհրդատվության Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությանը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ
- Անհրաժեշտության դեպքում վերահասցեավորել ստացված հարցումները համապատասխան անձանց և/կամ Բանկի մասնագիտացված ստորաբաժանումներին, հետևել հաճախորդների հարցումներին, կատարել համապատասխան գործողություններ (օրինակ՝ զանգերի փոխանցում, հաղորդագրությունների ընդունում, հետադարձ կապի հաստատում, զանգի պահում, զանգի ընդհատման կամ պատահական անջատման դեպքում քայլերի ձեռնարկում)
- Ապահովել հաճախորդների հաղորդագրությունների, պահանջների և խնդրանքների դասակարգման գործընթացը, ինչպես նաև նախնական մշակումը և գրանցումը (այդ թվում` <<ՀԾ-Բանկ Գործառնական Օր>> համակարգում և CRM համակարգի տվյալների շտեմարանում)՝ սահմանված լիազորությունների շրջանակներում
- Հաճախորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն(բանկային հաշիվների կառավարում, գործարքների և հաշվի մնացորդի վերաբերյալ հարցումներ, տեղեկատվության թարմացում), ինչպես նաև հեռակառավարման բանկային համակարգերի հետ կապված տեխնիկական աջակցություն՝ կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլ. փոստ, վեբ-զանգ, առցանց քննարկում, կարճ հաղորդագրություններ (sms), ֆաքս և այլն)
- Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և <<Ֆրոդ Մոնիթորինգի>> բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով
- Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում
- Բացահայտել և լուծումներ առաջադրել Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջներին/բողոքներին
- Գրանցել և պահպանել հաճախորդներին վերաբերող բոլոր տվյալները՝ գործող ներքին իրավական ակտերի համաձայն
- Գործել հաստատված ժամանակացույցի շրջանակներում՝ Կոնտակտային կենտրոնի ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրագործման համար
- Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված փոփոխությունների հետ
- Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
- Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է
- Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն
- Հաղորդակցական հմտություններ
- Ճնշման տակ աշխատելու ունակություն
- Բանակցություններ վարելու հմտություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
- Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
- MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, <<ՀԾ-Բանկ Գործառնական Օր>> ծրագրի իմացություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն