ՀՀ ապահովագրական ընկերությունների և ապահովագրական շուկայի այլ մասնակիցների վերահսկողություն.
Իրականացնել ապահովագրական ընկերությունների և ապահովագրական շուկայի այլ մասնակիցների (այդ թվում՝ շուկայական ենթակառուցվածքների) հեռակա վերահսկողություն (off-site supervision) և տեղում ստուգումներ (on-site supervision)
Բացահայտել ապահովագրական ընկերությունների և/կամ համակարգի կայունությանն ու անընդհատությանը սպառնացող ռիսկերը, միջոցներ ձեռնարկել և/կամ առաջարկներ ներկայացնել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության նախաձեռնելով պատասխանատվության միջոցի կիրառում վերահսկվող անձի նկատմամբ
Գնահատել ընկերություններում ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի համարժեքությունը ընկերությունների ռիսկերի բնույթին և բարդությանը
Գնահատել ապահովագրական ընկերություններում կորպորատիվ կառավարման մշակույթի մակարդակը, վերահսկողական միջոցառումներ ձեռնարկել դրանք համապատասխանեցնելու առկա պահանջներին և միջազգային լավագույն փորձին
Մասնակից լինել ապահովագրության ոլորտի կարգավորման դաշտի կատարելագործմանը
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
Ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
Ռիսկերի կառավարման գիտելիքներ
Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
MS Excel-ի հետ աշխատելու հմտություններ
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Անալիտիկ մտածողություն
Որպես առավելություն կդիտվի՝
Ապահովագրության վերահսկողության հիմնարար սկզբունքների (Insurance Core Principles) իմացությունը
Միջազգային համապատասխան որակավորումների առկայությունը