Ставка:
Полная занятость
Крайний срок:
16 июня 2024
Категория:
Вакансия
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ
Рабочие дни:
Пн.
Пт.
Рабочее время:
09։00-18։00
Основные обязанности
- Կազմակերպել հանդիպումներ բժիշկների հետ
- Պատրաստել պրեզենտացիաներ ապրանքատեսակների վերաբերյալ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին
- Կառուցել ու պահպանել դրական աշխատանքային փոխհարաբերություններ գործընկեր կազմակերպությունների անձնակազմի հետ
- Խթանել Ընկերության ապրանքների վաճառքի աճը՝ դրանք լավագույնս ներկայացնելով պահանջարկ ունեցող օղակներին
- Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով
- Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ
- Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով
- Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ
- Ուսումնասիրել և վերլուծել առկա տվյալները և շուկայական պայմանները՝ մրցակցային առավելությունների, ինչպես նաև շուկայում կազմակերպության դիրքի բացահայտման նպատակով
- Մշտապես մասնակցել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին
Требуемая квалификация
- Բարձրագույն դեղագիտական կամ բժշկական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ
- Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն
- Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն
- Ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
- Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն