«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լիսաբոնի համալսարանի (Պորտուգալիա) բանասիրության ֆակուլտետի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի (հիմնական աշխատակիցների) համար` 2024/2025 ուստարում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Աշխատանքային լեզուն պորտուգալերեն/իսպաներեն/անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է
ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հունիսի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement),
5. ընդունող բուհից նախնական համաձայնություն (ֆակուլտետի կոնտակտային անձ՝ պրոֆ․ Գիորգի
Ղրիստովսկի, ghristovsky@campus.ul.pt)։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան