Ամիօ բանկը, կարևորելով կրթության դերը հասարակության շրջանում, Երևանի պետական համալսարանի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր:
Համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, համաձայն «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակում կնքված հուշագրի, հնարավորություն ունեն մասնակցելու այդ ծրագրին և ստանալու ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում բանկի կողմից՝ ունենալով հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:
«Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել նախագծի կայքէջ:
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդկերպ իր ներդրումը կատարելով նրանց ապագայում:
Կրթությունը հնարավորություն է…