«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Զալցբուրգի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար` 2022/2023 ուստարվա 2-րդ կիսամյակում վերապատրաստման դասընթացների մասնակցելու համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում` էլեկտրոնային տարբերակով (էլhասցե` h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Erasmus+, Salzburg ):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս. թ. մարտի 21-ը` ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով, pdf տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Training) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. գործընկեր բուհից հրավեր-նամակ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռախոս՝ +374 10 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան